Հայաստանում և Ղրղըզստանում զարգանում է ավտորիտարիզմը. Freedom House

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Անցումային շրջանի երկրներ – 2017» զեկույցը, որտեղ Հայաստանը համեմատվել է Ղրղըզստանի հետ: Զեկույցի համաձայն՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում, Բալկաններում, Եվրասիայում ներկայում ավտորիտար ռեժիմներն ավելի շատ են, քան կայուն ժողովրդավարական ռեժիմները: Կազմակերպությունը զեկույցը հրապարակում է 1995թ. ի վեր: Ուսումնասիրության մեջ ներառված են 29 հետխորհրդային երկրներ: Հետազոտության համաձայն՝ ժողովրդավարության վատթարացման և ավտորիտարիզմի ամրապնդման վրա ազդեցություն են ունեցել Եվրամիությունից դուրս գալու Մեծ Բրիտանիայի որոշումը և ԱՄՆ-ի ընտրությունները: Ժողովրդավարության և ռեժիմի վարկանիշի գնահատականները հիմնված են 1-7 սանդղակի վրա, որտեղ 1-ը մատնանշում է ժողովրդավարական զարգացման ամենաբարձր մակարդակը, իսկ 7-ը՝ ամենացածր: «Հայաստանի, ինչպես և Ղրղըզստանի դեպքերը ցույց են տալիս, թե ինչպես է հանգամանքների բերումով զարգանում ավտորիտարիզմը: Թեեւ այս երկրների իշխանությունները բախվում են բնակչության դժգոհությանը, սակայն ճնշելով քաղաքացիական հասարակությանը և ընդդիմությանը՝ պետք է գտնեն իշխանությունը պահպանելու այլ միջոցներ: Նրանք կարող են փոխել պետության կառուցվածքը, սակայն հիմնական նպատակը իշխանության պահպանումն է: Հայաստանում կստեղծվի կառավարություն և խորհրդարան, որտեղ իշխող կլինի Սերժ Սարգսյանի Հանրապետական կուսակցությունը, և Սարգսյանը կունենա  պաշտոնապես կամ կուլիսների հետևից ղեկավարելու հնարավորություն: Հայաստանում այն բանից հետո, երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ և օլիգարխ Գագիկ Ծառուկյանը (որը հայտնի է Դոդի Գագո մականունով) Սերժ Սարգսյանին կոչ արեց հրաժարական տալ, նախագահը հրահանգեց հեռացնել նրան Ազգային անվտանգության խորհրդից և կարգադրեց հետաքննել նրա գործնական հարաբերությունները: Ծառուկյանը հետ կանգնեց և ավելի քան մեկ տարի հեռացավ քաղաքականությունից»,- ասվում է զեկույցում: Ե՛վ Հայաստանում, և՛ Ղրղըզստանում սահմանադրական բարեփոխումների հարցով հանրաքվեները անցել են շատ կարճ ժամկետներում, ավելին՝ հասարակությունը ամբողջությամբ չի ըմբռնել սպասվող փոփոխությունների բնույթը: «Հայաստանում ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը նշել է, որ հանրաքվեի օրը խախտումներն այնքան շատ են եղել, որ հանգեցրել են քվեարկության փաստացի ձայների փոփոխության»,- ասվում է զեկույցում:  

դիտվել է 69 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ Ինչ կտա Թուրքիայի որոշումը «Հրապարակ»․ Հերթական փարթին՝ Երևանի սրտում․ ո՞ր գործարարներն են հովանավորները «Հրապարակ»․ ՔՊ-ում ահռելի ֆինանսական միջոցներ են ծախսում նախընտրական քարոզչության վրա Սահմանամերձ զորամասերում նախընտրական շրջանում առատ գումարներ են բաժանվում. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ինչ է սպասվում հունիսի 7-ից հետո ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների հաշվետվությունները. «Ժողովուրդ» ԿԳՄՍ և Առողջապահության նախարարությունները նախազգուշացում են ստացել. փաստաթուղթ. «Ժողովուրդ» Որ ոչ մի պատ չմնա առանց Նիկոլ Փաշինյանի նկարի. «Փաստ» Սոցիալական ծախսերի շրջանակը կընդլայնվի. փոփոխություններ Հարկային օրենսգրքում. «Փաստ» Իշխանությանը բովանդակություն պետք չէ. «Փաստ» Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am