Թրամփը իր օգնությունն է առաջարկել
Պետերբուրգի մետրոյում երեկ տեղի ունեցած պայթյունի առնչությամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինին իր օգնությունն է առաջարկել:Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով Սպիտակ տան հայտարարությանը: Ավելի վաղ՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտնել է, որ Դոնալդ Թրամփը Պլադիմիր Պուտինի հետ հեռախոսային խոսակցության ժամանակ իր ցավակցություններն է հայտնել ռուս ժողովրդին:
