Կեսգիշերն անց հաղթական տեսքով շտաբ է ժամանել Սամվել Ալեքսանյանը. Սերժ Սարգսյանի գլխավորությամբ «ճաշակել» են գիշերահացը

«Հրապարակ»-ը գրում է.Ընտրությունների օրը Սերժ Սարգսյանը որեւէ վայրկյան չի անցկացրել նախագահականում, իսկ Մելիք-Ադամյանի շտաբ է այցելել բավականին ուշ։ Առավոտյան քվեարկել է, եղել Եռաբլուրում, հետո այցելել է ապրիլին զոհված Ադամ Սահակյանենց տուն, երեկոյան ժամը 7-ին մոտ հասել է շտաբ, ուր ԳՄ անդամներն իրականացնում էին ընտրությունների վերահսկողությունը: «Սամվել Բաբայանի ձերբակալությունից եւ «Իգլայի» բացահայտումից հետո շեֆն ավելի հանգիստ էր, իսկ ընտրության օրը գիշերն ժամը երեքի կողմերն արդեն վերջնական «համոզմունք» ունեինք, որ բացարձակ առաջատարն ենք»,- ասել է «Հրապարակ»-ի ԳՄ աղբյուրը: Սակայն ծերակույտը ոտքը մի քիչ կախ է գցել իր հաղթանակը տոնելու եւ հասկանալու համար, թե ռեյտինգայինների մասով վերջնական պատկերն ինչպիսին է։ Հենց այդ ժամանակ՝ կեսգիշերն անց, հաղթական տեսքով շտաբ է ժամանել Սամվել Լիմինդրովիչ Ալեքսանյանը` իր 42 հազար քվեով։ Ի դեպ, Լֆիկն այդ օրը միակն է եղել ռեյտինգայիններից, որ այցելել է շտաբ, չնայած ձայների քանակով Ավշարի Արայիկն առաջանցիկ է եղել` այն էլ արգամիչյան ծանր մարզում։ Հաղթած թեկնածուի գալով շտաբում հասկացել են` «ժամն է արդեն իրիկնահացի», եւ ԳՄ անդամներով, վարչապետ Կարեն Կարապետյանով, ընդամենը` 25 հոգով, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ «ճաշակել» են գիշերահացը, շնորհավորել նախնական արդյունքները, առավոտյան լույսը բացվելուց հետո՝ ժամը յոթն անց կես, նոր գնացել են տուն:

դիտվել է 10 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ Հերթական փարթին՝ Երևանի սրտում․ ո՞ր գործարարներն են հովանավորները «Հրապարակ»․ ՔՊ-ում ահռելի ֆինանսական միջոցներ են ծախսում նախընտրական քարոզչության վրա Սահմանամերձ զորամասերում նախընտրական շրջանում առատ գումարներ են բաժանվում. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ինչ է սպասվում հունիսի 7-ից հետո ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների հաշվետվությունները. «Ժողովուրդ» ԿԳՄՍ և Առողջապահության նախարարությունները նախազգուշացում են ստացել. փաստաթուղթ. «Ժողովուրդ» Որ ոչ մի պատ չմնա առանց Նիկոլ Փաշինյանի նկարի. «Փաստ» Սոցիալական ծախսերի շրջանակը կընդլայնվի. փոփոխություններ Հարկային օրենսգրքում. «Փաստ» Իշխանությանը բովանդակություն պետք չէ. «Փաստ» Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am