Ընտրական բեկում Հայաստանում. փակ շղթան ճեղքվել է

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում երեկ տեղի ունեցավ բեկումնային ընտրական միջոցառում: Այս ընտրություններն առաջին հերթին բեկումնային էին, որովհետեւ պետությունն անցավ խորհրդարանական կառավարման համակարգի: Սակայն խոսքը դրա մասին չէ: 1991 թվականի նախագահական ընտրություններից հետո առաջին անգամ ընտրությունների արդյունքները ճանաչեցին մասնակից բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերը: 1996 թվականից սկսած բոլոր ընտրություններից հետո ընդդիմությունը չի ճանաչել արդյունքները, հայտարարել է համատարած կեղծիքների մասին, հետընտրական պրոցեսներ է սկսել, որոնք երբեք որեւէ արդյունքի չեն հասել: Հետագա 5 տարիների ընթացքում կեղծված ընտրությունների եւ ոչ լեգիտիմ իշխանության թեման գոյության միակ իմաստ եւ աշխատանքի դաշտ է ապահովել ընդդիմադիր համարվող կուսակցությունների համար. եւ ընդամենը: Այս անգամ այդ փակ շղթան ճեղքվել է: Ընտրություններին մասնակցած, անցողիկ շեմը հաղթահարած եւ չհաղթահարած կուսակցությունները, տեղական դիտորդները, միջազգային դիտորդները, սփյուռքից ժամանած դիտորդները, բոլորը ընդունում են, որ ընտրությունների արդյունքները ձեւավորվել են քվեատուփերում ընտրողի ձեռքով հայտնված քվեաթերթիկներով: Այլ բան, որ նրանք վերապահում ունեն, թե ընտրողն ինչ գնով է կատարել իր ընտրությունը: Սա արդեն ուրիշ խոսակցություն է, որը նոր փուլ է բացում Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում: Բայց որպեսզի այդ խոսակցությունը մեկնարկեր, հարկավոր էր նախ դուրս գալ 21-ամյա շրջափուլից, որտեղ ամեն նոր ընտրությունից հետո կրկնվում էր հին սցենարը: Բացառությամբ իհարկե 2008-ի նախագահական ընտրությունների, որն այս իմաստով անցումային նշանակություն ունեցավ: Առայժմ ընտրողների ոչ մեծ, բայց վաղուց արդեն հասունացած մասը մերժել է կեղծ, թույլ, մասնատված եւ իրեն մանիպուլյացիաների ենթարկող ընդդիմությանը: Այն փաստը, որ ընդդիմադիր ուժերից խորհրդարան է անցել միայն «Ելք» դաշինքը, սրա վկայությունն է:  Սա նաեւ ապացույցն է նրա, որ այս դաշինքի մեջ գտնվող ուժերի թեզը` մեկ, ինստիտուցիոնալ եւ հզոր ընդդիմության մասին, աջակցություն է գտել հասարակության մեջ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 3 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ Ինչ կտա Թուրքիայի որոշումը «Հրապարակ»․ Հերթական փարթին՝ Երևանի սրտում․ ո՞ր գործարարներն են հովանավորները «Հրապարակ»․ ՔՊ-ում ահռելի ֆինանսական միջոցներ են ծախսում նախընտրական քարոզչության վրա Սահմանամերձ զորամասերում նախընտրական շրջանում առատ գումարներ են բաժանվում. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ինչ է սպասվում հունիսի 7-ից հետո ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների հաշվետվությունները. «Ժողովուրդ» ԿԳՄՍ և Առողջապահության նախարարությունները նախազգուշացում են ստացել. փաստաթուղթ. «Ժողովուրդ» Որ ոչ մի պատ չմնա առանց Նիկոլ Փաշինյանի նկարի. «Փաստ» Սոցիալական ծախսերի շրջանակը կընդլայնվի. փոփոխություններ Հարկային օրենսգրքում. «Փաստ» Իշխանությանը բովանդակություն պետք չէ. «Փաստ» Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am