Սուրիկ Խաչատրյան. «Էդ վարչական ռեսուրսը, պետք ա գնար ընտրությունների՞, թե՞ չէ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում ամենաշատ ձայներն է հավաքել Սյունիքի ՀՀԿ–ական մարզպետ Վահե Հակոբյանը՝ 21823 ձայն, ԱԺ պատգամավոր, «Ջերմուկ գրուպ»–ի սեփականատեր Աշոտ Արսենյանը 17563 ձայն է ստացել: Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը երեկ հրաժարվեց պատասխանել վարչական ռեսուրսի կիրառման առթիվ «Փաստի» հարցին՝ հայտարարելով. «Ես ոչ մի քոմենթ չեմ տալիս»: Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը «Փաստի» հարցին, թե ինչպե՞ս է գնահատում անցած ընտրությունները, եւ արձանագրվածը մարզպետի՞ ձայներն էին, թե՞, այնուամենայնիվ, ՀՀԿ–ի, քանի որ նոր մարզպետ է Վահե Հակոբյանը, ասաց. «Դե, եւ՛ ՀՀԿ–ի, եւ՛ մարզպետի, էլի: Բավականին նորմալ ընտրություններ էր»: Հետաքրքրվեցինք, թե սյունեցիներն այդքան գո՞հ են նոր մարզպետից, Խաչատրյանն ասաց. «Եթե գոհ չլինեին, չէին ընտրի, էլի»: Տեղեկություն կա, որ Սյունիքում վարչական ռեսուրս է օգտագործվել, եւ այդ ռեսուրսի միջոցով է ՀՀԿ–ն ձայներ ապահովել: «Ոչ թե վարչական ռեսուրսով, նաեւ՝ վարչական ռեսուրսով: Էդ վարչական ռեսուրսը վերջիվերջո պետք ա գնար ընտրությունների՞, թե՞ չէ: Ես գիտեմ, որ ընտրություններին բոլորն են մասնակցում: Եթե նա համարվում ա էս երկրի քաղաքացի, նա պարտավոր ա ընտրություններին մասնակցի: Կարեւորը, որ ստիպողական չի եղել»,– հայտարարեց նախկին մարզպետը: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 18 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ Հերթական փարթին՝ Երևանի սրտում․ ո՞ր գործարարներն են հովանավորները «Հրապարակ»․ ՔՊ-ում ահռելի ֆինանսական միջոցներ են ծախսում նախընտրական քարոզչության վրա Սահմանամերձ զորամասերում նախընտրական շրջանում առատ գումարներ են բաժանվում. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ինչ է սպասվում հունիսի 7-ից հետո ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների հաշվետվությունները. «Ժողովուրդ» ԿԳՄՍ և Առողջապահության նախարարությունները նախազգուշացում են ստացել. փաստաթուղթ. «Ժողովուրդ» Որ ոչ մի պատ չմնա առանց Նիկոլ Փաշինյանի նկարի. «Փաստ» Սոցիալական ծախսերի շրջանակը կընդլայնվի. փոփոխություններ Հարկային օրենսգրքում. «Փաստ» Իշխանությանը բովանդակություն պետք չէ. «Փաստ» Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից Արտակարգ դեպք Երևանում․ հաստաբուն ծառը տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am