«Քաղաքական համակարգում, ըստ էության, չկար որևէ ազդեցիկ քաղաքական ուժ, որը դուրս մնացած լիներ ընտրա­պայքարից». Սերժ Սարգսյան

ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Սիրելի՛ հայրենակիցներ, Երեկ կարևորագույն օր էր մեր պետության կյանքում։ Մենք անցկացրեցինք խորհրդարանական ընտրություններ, որոնք ավելին էին, քան բոլոր այն խորհրդարանական ընտրությունները, որոնք մենք ունեցել ենք անկա­խացումից ի վեր։ Այսօր մենք ամենամեծ քայլը կատարեցինք Սահմա­նադրական բարեփոխումների իրականացման, կիսանախա­գահականից խորհրդարանական կառավարման համակարգին անցման ճանապարհին։ Մենք այս ընտրությունների ժամանակ տեսանք քաղաքական ուժերի աննախադեպ կոնսոլիդացիա:  Քաղաքական համակարգում, ըստ էության, չկար որևէ ազդեցիկ քաղաքական ուժ,  որը դուրս մնացած լիներ ընտրա­պայքարից: Դա ևս մեկ վկայություն էր այն բանի, որ Սահմանադրությամբ կանխորոշված՝ մեր քաղաքական համակարգի շինարարությունը ընթանում է  ճիշտ ճանապարհով: Ընդդիմության պատկառելի ներկայացվածությունը խորհրդարանում այսուհետ հնարավորություն կտա վերջինիս ամբողջությամբ օգտվել խորհրդա­րանական համակարգում ընդդիմությանը ընձեռնված վերահսկողական գործիքակազմի ողջ համալիրից, ինչը հավասարակշռված, վերահսկելի ու արդյունավետ կառավարման գլխավոր գրավականն է: Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին ընտրություններին այսպիսի ակտիվ մասնակցության համար. սա յուրաքանչյուրի ներգրավվածության և յուրաքանչյուրի դերի կարևորության ընկալման ամենալավ ցուցիչն է։ Շնորհակալ եմ դրա համար։ Շնորհակալ եմ մեր քաղաքական ուժերին ակտիվ ու ընդհանուր առմամբ կոռեկտ քաղաքական մրցակցության համար։ Սա գեղեցիկ պայքար էր, որի նպատակը մեր երկրի զարգացման հարցում կարծիքների և դիրքորոշումների բախումն ու համադրումն էր։ Այն հիմնականում ստացվեց։ Շնորհակալ եմ մեր ընդդիմությանը, հասարակական հատվածի ներկա­յացուցիչներին և միջազգային մեր գործընկերներին ընտրությունների նախա­պատրաստման և անցկացման հարցում՝ քաղաքական կոնսենսուսի կայաց­ման, ընտրական գործընթացն ամենաժամանակակից տեխնիկական միջոցներով անցկացմանն օժանդակելու համար։ Մենք նորովի կազմակեր­պեցինք ընտրական գործընթացը, որն ուղղակի անցյալում թողեց նախկինում ընտրական գործընթացներում դիտարկվող ամենակոպիտ խախտումների էական մասը։ Մենք մեծ քայլ արեցինք առաջ, մեծ քայլ դեպի ապագա։ Շնորհակալ եմ ընտրությունների կազմակերպման հարցում ներգրավված բոլոր ինստիտուտներին, կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ընտրա­կան հանձնաժողովների անդամներին, բոլոր անհատներին. դուք մեծ գործ արեցիք։ Շնորհակալ եմ իրավապահ համակարգին արձանագրված խախտում­ներին շատ օպերատիվ ու պատշաճ արձագանքելու համար. վստահ եմ՝ սկսված իրավական գործընթացները բնականոն շարունակություն կունենան։ Հարգելի՛ հայրենակիցներ, Ապրիլի երկուսը մենք սկսեցինք Եռաբլուրում՝ խնկարկելով քառօրյա պատերազմում ընկած մեր հերոսների շիրիմներին։ Ապրիլի երկուսը մենք ավարտեցինք նրանց շիրիմներին տրված մեր խոստումն իրականացնելու հարցում մեկ քայլ առաջ կատարած։ Մենք խոստացել ենք ավելի ամուր, ավելի ուժեղ և զարգացող պետություն կառուցել, և մենք կառուցելու ենք։ Բոլորս միասին ենք անելու։

դիտվել է 23 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ Ինչ կտա Թուրքիայի որոշումը «Հրապարակ»․ Հերթական փարթին՝ Երևանի սրտում․ ո՞ր գործարարներն են հովանավորները «Հրապարակ»․ ՔՊ-ում ահռելի ֆինանսական միջոցներ են ծախսում նախընտրական քարոզչության վրա Սահմանամերձ զորամասերում նախընտրական շրջանում առատ գումարներ են բաժանվում. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ինչ է սպասվում հունիսի 7-ից հետո ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների հաշվետվությունները. «Ժողովուրդ» ԿԳՄՍ և Առողջապահության նախարարությունները նախազգուշացում են ստացել. փաստաթուղթ. «Ժողովուրդ» Որ ոչ մի պատ չմնա առանց Նիկոլ Փաշինյանի նկարի. «Փաստ» Սոցիալական ծախսերի շրջանակը կընդլայնվի. փոփոխություններ Հարկային օրենսգրքում. «Փաստ» Իշխանությանը բովանդակություն պետք չէ. «Փաստ» Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am