Ընտրությունները լավ էին կազմակերպված. դիտորդները՝ ԱԳՆ-ում (տեսանյութ)

Ապրիլի 3-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող մի շարք պատվիրակությունների ղեկավարների՝ ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդների հատուկ համակարգող Իգնասիո Սանչես Ամորին, ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Գեյր Յորգեն Բեկևոլդին, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յան Պետերսենին, ԵԽԽՎ առաքելության ղեկավար Լիլիան Մորի Պասքեին, Եվրոպական խորհրդարանի պատվիրակության ղեկավար Հայդի Հաուտալային և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրեն Միխաել Գեորգ Լինկին։ Հյուրերը նախարարին ներկայացրին իրենց նախնական եզրակացությունները և դիտարկումները։ Նրանք բարձր գնահատեցին իշխանությունների կողմից Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները։ Հյուրերը ողջունեցին նոր ընտրական օրենսգքրի ընդունումը և ընդգծեցին, որ, չնայած իրենց նախնական զեկույցում նշված բացթողումներին, ընտրությունները լավ էին կազմակերպված։ Հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ կայացած ընտրությունները շատ կարևոր էին խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու ճանապարհին։ Այս առումով իրականացված բարեփոխումների բոլոր փուլերում Հայաստանի իշխանությունները սերտորեն համագործակցել են միջազգային գործընկերների հետ, որոնք բարձր են գնահատել այդ գործընթացը։ Նախարար Նալբանդյանը շեշտեց, որ ընտրական գործընթացի բարեփոխումների նպատակն էր անցկացնել ազատ և արդար ընտրություններ, ինչի վկայությունն են կայացած ընտրությունները։ Հայաստանի արտգործնախարարը հատկապես ընդգծեց ընտրական օրենսգրքի մշակման ներառական բնույթը՝ խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ, ինչն էական քայլ էր ընտրական գործընթացի հանդեպ հանրային վստահության առավել ամրապնդման ուղղությամբ։ Նախարարի խոսքերով, հիմնարար ազատությունների ապահովումը, ընտրությունների գործընթացի պատշաճ կազմակերպումը, ընտրացուցակների ճշգրտության զգալի բարելավումը, քաղաքական ուժերի համար հավասար և մրցակցային պայմանների ստեղծումը, նոր տեխնիկական միջոցների կիրառումը, քվեարկության գաղտնիության ապահովումը, քվեների հաշվարկի թափանցիկությունը մեծապես նպաստեցին ընտրական գործընթացի հաջողությանը։ Նա հավելեց, որ աննախադեպ է ընտրություններից հետո ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակումը՝ ընտրական գործընթացին հավելյալ թափանցիկություն հաղորդելու համար։ Նախարարը նաև ընդգծեց, որ պետության կողմից խրախուսվել է և որևէ կերպ չի սահմանափակվել դիտորդների ներգրավումը, որոնց թիվը կազմել է շուրջ 30 հազար, ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել էր շուրջ 1200 լրագրող։ Դիտորդական առաքելությունների ղեկավարները շնորհակալություն հայտնեցին ընտրությունները դիտարկելու հրավերի համար։ Նրանք գոհունակություն հայտնեցին Հայաստանի իշխանությունների կողմից դիտորդական առաքելությունների համար նպաստավոր աշխատանքային պայմաններ ապահովելու, ինչպես նաև սերտ համագործակցության համար։ Երկուստեք կարևորվեց ընտրական գործընթացների ուղղությամբ հետագա փոխգործակցությունը։ ԱԳՆ

դիտվել է 7 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ Ինչ կտա Թուրքիայի որոշումը «Հրապարակ»․ Հերթական փարթին՝ Երևանի սրտում․ ո՞ր գործարարներն են հովանավորները «Հրապարակ»․ ՔՊ-ում ահռելի ֆինանսական միջոցներ են ծախսում նախընտրական քարոզչության վրա Սահմանամերձ զորամասերում նախընտրական շրջանում առատ գումարներ են բաժանվում. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ինչ է սպասվում հունիսի 7-ից հետո ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների հաշվետվությունները. «Ժողովուրդ» ԿԳՄՍ և Առողջապահության նախարարությունները նախազգուշացում են ստացել. փաստաթուղթ. «Ժողովուրդ» Որ ոչ մի պատ չմնա առանց Նիկոլ Փաշինյանի նկարի. «Փաստ» Սոցիալական ծախսերի շրջանակը կընդլայնվի. փոփոխություններ Հարկային օրենսգրքում. «Փաստ» Իշխանությանը բովանդակություն պետք չէ. «Փաստ» Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am