Արտակարգ ու պայթյունավտանգ իրավիճակ Էջմիածնում

Արդեն 3 տարուց ավելի է, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասի 10 շենքի բնակիչներ հույսները կտրել են պատկան մարմիններից, որ նրանք իրենց նստատեղերը աթոռներից կհանեն ու կմտածեն, թե ինչպես են վերացնելու թաղամասում առաջացած գարշահոտությունը, որը հղի է խոլերայով։ Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին մեծ թվով բնակիչներ հավաքվել են ու արդարացիորեն բարձրաձայնում են, որ պատկան մարմինների մեղքով բազմաբնակարային շենքերի հարևանությամբ առաջացել են կեղտաջրերով կուտակված մի քանի լճակներ։ Տևական ժամանակ է, կոյուղաջրերը խողովակների խցանման պատճառով դուրս են տալիս և այդ ողջ կեղտաջրերը լցվում են բակը։ Դիտահորերն ամբողջովին լցված են կոյուղու կեղտով, սակայն պատասխանատուները չեն բարեհաճում հետևություններ անել և վերացնել այդ թերությունը։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Նախկինում «Հայջրմուղկոյուղի»-ն էր և միշտ կանոնավոր վճարումները կատարել ենք, սակայն միայն գումարներն են հավաքել, և ոչ մի աշխատանքներ չի կատարել «Հայջրմուղկոյուղի»-ն, հիմա արդեն «Հայջրմուղկոյուղ»-ուն փոխարինելու է եկել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն և հուսով ենք, որ գոնե «Վեոլիա Ջուր»-ը կկանգնի ժողովրդի կողքին և խնդիրը կլուծվի։ Մեր համբերության բաժակն արդեն լցվել է։ Եթե կարճ ժամանակում խնդիրը լուծվի, ստիպված, ի նշան բողոքի՝ մեր ու մանուկ, ահել-ջահել փակելու ենք Էջմիածին-Երևան ճանապարհը, որպեսզի գոնե մեր ձայնը տեղ հասնի։ Մեր հույսը վարչապետ Կարեն Կարապետյանն է, ով կարող է այս հարցին դրական լուծում տալ, այն է՝ պատասխանատուներին խիստ հանձնարական տալ, որպեսզի խնդիրը լուծեն»։

դիտվել է 34 անգամ
Լրահոս
«Հրապարակ»․ Ինչ կտա Թուրքիայի որոշումը «Հրապարակ»․ Հերթական փարթին՝ Երևանի սրտում․ ո՞ր գործարարներն են հովանավորները «Հրապարակ»․ ՔՊ-ում ահռելի ֆինանսական միջոցներ են ծախսում նախընտրական քարոզչության վրա Սահմանամերձ զորամասերում նախընտրական շրջանում առատ գումարներ են բաժանվում. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ինչ է սպասվում հունիսի 7-ից հետո ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների հաշվետվությունները. «Ժողովուրդ» ԿԳՄՍ և Առողջապահության նախարարությունները նախազգուշացում են ստացել. փաստաթուղթ. «Ժողովուրդ» Որ ոչ մի պատ չմնա առանց Նիկոլ Փաշինյանի նկարի. «Փաստ» Սոցիալական ծախսերի շրջանակը կընդլայնվի. փոփոխություններ Հարկային օրենսգրքում. «Փաստ» Իշխանությանը բովանդակություն պետք չէ. «Փաստ» Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են 143 օր անց․ Բարսելոնայի պաշտպանն ապաքինվել է վնասվածքից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am