Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում Լոռու մարզում տեղի ունեցած կողոպուտի փաստով քրեական գործ է հարուցվել ՔՕ 34-176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (կողոպուտ, որը զուգորդվել է կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դրա գործադրելու սպառնալիքով): Փետրվարի 11-ին ժամը 12:00-ի սահմաններում ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցից, որ դպորցի զուգարանում մի կին փորձել է աշակերտուհի, 9-ամյա Մանե Ոսկանյանի ականջներից հափշտակել ականջօղերը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը դպրոց են մեկնել ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախուզության բաժանմունիք աշխատակիցները, ովքեր պարզել են, որ դպրոցի 2-րդ հարկի զուգարանում մի անծանոթ կին 2 ձեռքերով քաշելով և ցավեցնելով` բացարձակ հափշտակել է նույն դպրոցի 3/գ դասարանի աշակերտ Մ. Ոսկանյանի ականջօղերը: ֆոտոլրագրողի տեղեկություններով` ժամեր անց Տարոնի բաժնի ոստիկանները Վանաձորում հայտնաբերել են Բաղրամյան փողոցի 74 շենքի 27 բնակարանի բնակչուհի, 62-ամյա Գյուլնարա Դերձյանին, ում մոտ էլ հայտնաբերվել է երեխայից հափշտակած ոսկյա ականջօղերը, որը գնահատվել է 100 հազար դրամ:
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը