«Ո՞նց կարող է՝ 40-45 համայնքում 0 ձայն ստանայի». Լյովա Խաչատրյանը զարմացած է

«Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային թեկնածու Լյովա Խաչատրյանի համար խորհրդարանական ընտրություններում դաշինքի ստացած 27.37%-ն անսպասելի էր։ 168.am-ի հետ զրույցում Լ. Խաչատրյանը դժվարացավ մեկնաբանել, թե ինչու այդպիսի արդյունք գրանցվեց։ «Համեմատեք մեր բազմամարդ հավաքներն ու մյուսները։ Մեր ինքնաբուխ հավաքները չէին կարող նման արդյունք ապահովել»,- ասաց Լ.Խաչատրյանը։ Ամենազարմանալին թեկնածուի համար ընտրատարածքի մոտ 40-45 համայնքներում իր ստացած 0-ն է եղել. «Նայում եմ, իմ ձայները մոտ 40 համայնքում 0 է։ Դա բացառված է, նման բան չի կարող լինել, որտեղ վստահված անձ ու հանձնաժողովի անդամ չեմ ունեցել։ Նման բան անգամ թեորիապես չի կարող լինել»։ Ըստ նրա՝ դա միանշանակ խոսում է այն մասին, որ կեղծիք է եղել. «Ես վստահաբար գիտեմ, որ չէր կարող նման բան լինել, ես այնտեղ անգամ բարեկամներ ունեմ, գոնե 1, 2, 3 ձայն պետք է ստանայի։ Ո՞նց կարող է 40-45 համայնքում 0 լինել։ Էն էլ էն տեղերում, որտեղ ես պատգամավոր եմ եղել, հանդիպումներ են ունեցել և մարդիկ եմ ունեցել, բայց հաշվարկի ժամանակ ներկայացուցիչ չեմ ունեցել»։ Լ.Խաչատրյանի խոսքով՝ այն համայնքներում, որտեղ ինքը ներկայացուցիչ ունեցել է, արդյունքները գոհացուցիչ են։ Նա նշեց, որ տեսախցիկները նորմալ չեն աշխատել, իսկ բողոքարկելը և վերահաշվարկն առանձնապես արդյունավետ չեն լինի, քանի որ քվեաթերթիկներն ազատ լցված են եղել և փոխելը բոլորովին բարդ չէր. «Բա նենց օրենսգիրք է, որ բուխտ ու բառադի լցված էին բյուլետենները՝ ինչքան ասես»։ Լ.Խաչատրյանի խոսքով՝ կուսակցությունը պետք է որոշի՝ բողոքարկե՞լ արդյունքները, թե՞ ոչ, իսկ թեկնածուն իրավունք չունի բողոքարկելու։ Նա նշեց, որ կուսակցությունում այդ հարցը դեռ չեն քննարկել։

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Հետևելով Ադրբեջանի ներքին և արտաքին քաղաքականությանը, երևում է, որ նա նոր պատերազմի է պատրաստվում «Հրապարակ»․ Ինչ կտա Թուրքիայի որոշումը «Հրապարակ»․ Հերթական փարթին՝ Երևանի սրտում․ ո՞ր գործարարներն են հովանավորները «Հրապարակ»․ ՔՊ-ում ահռելի ֆինանսական միջոցներ են ծախսում նախընտրական քարոզչության վրա Սահմանամերձ զորամասերում նախընտրական շրջանում առատ գումարներ են բաժանվում. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ինչ է սպասվում հունիսի 7-ից հետո ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների հաշվետվությունները. «Ժողովուրդ» ԿԳՄՍ և Առողջապահության նախարարությունները նախազգուշացում են ստացել. փաստաթուղթ. «Ժողովուրդ» Որ ոչ մի պատ չմնա առանց Նիկոլ Փաշինյանի նկարի. «Փաստ» Սոցիալական ծախսերի շրջանակը կընդլայնվի. փոփոխություններ Հարկային օրենսգրքում. «Փաստ» Իշխանությանը բովանդակություն պետք չէ. «Փաստ» Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am