՛՛Ընտրակաշառք՛՛ կոչվող դրամաբաժանման դերը վճռորոշ է եղել

Որքան այս պահին հասկանում եմ, ՛՛ընտրակաշառք՛՛ կոչվող դրամաբաժանման դերը վճռորոշ է եղել ոչ միայն և նույնիսկ ոչ այնքան այն հարցում, թե ում օգտին կքվեարկի դրամը վերցնողը, որքան՝ որ դրամը վերցնողը կգնա քվեարկության: ՀՀ բնակչության մի մասի կողմից ընտրությունները ոչ այնքան իշխանության ձևավորման միջոց են, որքան ձևական քայլ՝ իշխանությունը վերահաստատելու: Այս իմաստով նրանց համար երկրորդական է ընտրությանը մասնակցելու խնդիրը, քանի որ ՛՛առանց ինձ էլ նույն բանն է լինելու՛՛, բայց դրամ ստացողը պարտավոր էր ցուցադրել ընտրությանը մասնակցությունը: Այդպես ապահովվեց ՛՛ընտրազանգվածի՛՛ քանակությունը: Շատ հավանական է, որ այդ ընտրողները քվեարկել են իրենց դրամը տված կոնկրետ վարկանիշային թեկնածուի օգտին՝ առանց կարևորելու նրա կուսակցական պատկանելությունը, այսինքն չեն քվեարկել կոնկրետ կուսակցության օգտին: Երեկվա քվեարկությանը ՀՀԿ-ի օգտին ՛՛ընտրակաշառքային տիրույթում՛՛ դրամով քվեարկածների քվեարկությունը կարելի է գնահատել նաև ՛՛Ծառուկյանի դաշինքի՛՛ հետ մրցակցությունում՝ որպես դեմ քվեարկողներ: Վերջ ի վերջո որևէ հետազոտություն չունենք, որը ցույց տա, թե ընտրակաշառք վերցնող մարդիկ ընտրակաշառք առաջարկողների միջև ընտրություն անու՞մ են, կամ ընտրության հնարավորություն ունե՞ն՝ ումի՞ց վերցնեն, եթե առաջարկողները մեկից ավելի են, և եթե ընտրության հնաավորություն ունեն և ընտրություն անում են՝ ինչո՞վ են առաջնորդվում,-ա/առաջինն առաջարկողով, բ/փողի չափով, գ/ապահովության հեռանկարով, դ/առաջարկող անձի կամ խմբի նախասիրությամբ, ե/ վստահելիությամբ, զ/ գաղափարական կամ ապահովության զգացմունքներով, այլ... Բոլոր դեպքերում ՛՛ընտրակաշառքային էլեկտորատն՛՛ այլևս առանց վերլուծության չպետք է թողնել, այլապես արդեն ակնհայտ է, որ այս գործընթացը կարող է ուղղորդվել ցանկացած խմբի կողմից և արդեն նկատելիորեն ազդում է մեր երկրի ներքին ու արտաքին խնդիրների վրա:  Այնուամենայնիվ երեկվա ընտրությունները ցույց տվեցին, որ մասնավորապես ՀՀԿ կուսակցությունն ունի իր լուրջ էլեկտորատը, ամենատարբեր մոտիվացիաներով,- բիզնես, վարչական և կարգավիճակային/կարիերային շահագրռություններով կապվածությունից մինչև երկրի ներքին և արտաքին քաղաքականության առկա ընթացքով պայմանավորված անհատների և խմբերի շահերն ու ծրագրերը, այդ թվում՝ ԵԱՏՄ կառույցի մեջ ներգրավվածությունը: Սա փոքր թիվ չէ և նրանք ՛՛կորցնելու բան ունեն՛՛: Սրանց պետք է ավելացնել որոշ թվով գաղափարական կուսակիցներին և համակիրներին: Կարծում եմ, որ ՀՀԿ էլեկտորատի ծանրակշիռ մասն այլևս ՛՛հավատարիմ էլեկտորատ՛՛ է և չնայած առնետավազքի դրսևորումները չեն բացառվում, այնուամենայնիվ այն արդեն վճռորոշ չի լինի: Կարծում եմ սա նշանակում է նաև, որ ՀՀԿ-ի վրա և ՀՀԿ-ի հետ աշխատելու ծրագրերը պետք է վերանայել և լրջացնել, մի կողմից՝ մեծացնել ազդեցության հնարավորությունների ծավալները, մյուս կողմից՝ փորձել նպաստել գաղափարական սնուցման խողովակների մեծացմանը: Ծաղրելը, զայրանալը, քննադատելը անհրաժեշտ, բայց բավարար պայմաններ չեն: Պետք է ամեն ջանք գործադրել ա/ ՀՀԿ-ին հասարակական պահանջմունքներից կախվածության մեջ գցելու, բ/ վերլուծված և փաստարկված ծրագրերը պարտադրելու: Երեկվա ընտրությունները վերջապես հաստատեցին Օրինաց երկիր-Վերածնունդ կոչված մարդկանց խմբի վաղուց հայտնի գաղափարական դատարկությունն ու կուսակցական սնանկությունը՝ մերկացնելով նաև էլեկտորատի բացակայության փաստը: Մի փոքր տարօրինակ է թվում ՀՅԴ-ի վիճակը: Կարելի է հաստատ պնդել, որ այս կուսակցության գաղափարների զգալի մասը համակիրների անհամեմատ մեծ թիվ ունի, քան նույնիսկ նախորդ ընտրություններին արտահայտվեց, բայց երեկվա ընտրություններն առհասարակ շատ տխուր պատկեր ցուցադրեցին: Ցավոք լուրջ վերլուծություններ չկան, բայց առաջնային դիտարկումները թույլ են տալիս հավանականության մակարդակով վարկած առաջադրել, որ դաշնակցության դեմ աշխատել է ա/ ՀՀԿ-ի հետ դաշինքը, բ/ սոցիալիստական գաղափարների երկրոդայնացումը, գ/ Հայաստանում ՀՅԴ-ի առաջնորդների վարկանիշների նվազումը և խարիզմատիկ առաջնորդի բացակայությունը, դ/ ԵԱՏՄ-ի մաս կազմելու անվերապահ կողմնորոշումը, ե/ դաշնակցության ձայների մի մասը տարել է ՀՀԿ-ի և Ծառուկյան դաշինքի ընտրակաշառքը: Գ Ո Վ Ա Զ Դ X Կարծում եմ քննարկելու և հասկանալու հարց է ՛՛ԵԼՔ՛՛ դաշինքի նախնական հաջողությունը: Դաշինքի մասերը տարբեր նախապատմություն ունեն՝ ՀԱԿ, Հանրապետություն, Լուսավոր Հայաստան, բայց ինձ թվում է դրանցից ոչ մեկն այս ընտրություններին ՛՛ԵԼՔ՛՛ի օգտին դեր չեն խաղացել, որոշ իմաստով էլ բացասական դեր են ունեցել: Դեր խաղացել են անձերի հետևողական վարքը և կանխատեսելի անելիքը: Չնայած ոչ այնքան վճռական, ՛՛ԵԼՔ՛՛ն, այնուամենայնիվ, վերապահումներ ունի ԵԱՏՄին Հայաստանի անդամակցության հարցում, ռադիկալ է տրամադրված Արցախի հարցի լուծման նկատմամբ բանակցային գործընթացում առկա փաստաթղթերի որոշ բանաձևումների դեմ, բայց առավել վճռորոշ գործոնը նրանց՝ տնտեսության վայրի ազատականացման և Հայաստանի բնակչության սոցիալ-մշակութային դեգրադացիայի դեմ պայքարելու կամքի նկատմամբ հավատն է: Այս իմաստով, թվում է, ՛՛ԵԼՔ՛՛ի էլեկտորատը միանգամայն գիտակցված էլեկտորատ է՝ ՛՛ԵԼՔ՛՛ին ընտրել են և եթե ՛՛ԵԼՔ՛՛ը չհիասթափեցնի իր ընտրողներին՝ նա քաղաքականապես կայունանալու և կշիռ ստանալու շանս ունի: Հեղինակ՝ Հրանուշ Խառատյան

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Հետևելով Ադրբեջանի ներքին և արտաքին քաղաքականությանը, երևում է, որ նա նոր պատերազմի է պատրաստվում «Հրապարակ»․ Ինչ կտա Թուրքիայի որոշումը «Հրապարակ»․ Հերթական փարթին՝ Երևանի սրտում․ ո՞ր գործարարներն են հովանավորները «Հրապարակ»․ ՔՊ-ում ահռելի ֆինանսական միջոցներ են ծախսում նախընտրական քարոզչության վրա Սահմանամերձ զորամասերում նախընտրական շրջանում առատ գումարներ են բաժանվում. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ինչ է սպասվում հունիսի 7-ից հետո ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների հաշվետվությունները. «Ժողովուրդ» ԿԳՄՍ և Առողջապահության նախարարությունները նախազգուշացում են ստացել. փաստաթուղթ. «Ժողովուրդ» Որ ոչ մի պատ չմնա առանց Նիկոլ Փաշինյանի նկարի. «Փաստ» Սոցիալական ծախսերի շրջանակը կընդլայնվի. փոփոխություններ Հարկային օրենսգրքում. «Փաստ» Իշխանությանը բովանդակություն պետք չէ. «Փաստ» Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը Համայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր – 2026» բազմազգ զորավարժությունները Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Քուվեյթը Պարսից ծոցում հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ Արաղչի Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am