«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը մարտի 1-ին հրավիրած հանրահավաքին արտահերթ լուծում կտա երկրում ստեղծված վիճակին: Այս մասին փետրվարի 12-ին Ազատության հրապարակում հրավիրված քննարկման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Մարտի 1-ին մեծ հանրահավաք է լինելու, որի ընթացքում լուծում են տրվելու այն բոլոր հարցերին, որոնք դրված են այսօր»,-ասաց նա:
Րաֆֆի Հովհաննիսյանն ընդգծեց, որ մենք ունենք քաղաքական բանտարկյալներ և հարկավոր է «հանցագործ» իշխանության դեմ պայքար ծավալել:
Հովհաննիսյանը մարտի 1-ը և հոկտեմբերի 27-ը համարում է համազգային ցավի օրեր և նշում, որ այդ օրերը որևէ մեկի մենաշնորհը չեն.«Այդ օրվա զոհերը շարքային քաղաքացիներ էին, անկուսակցական ոստիկաններ և այս ցավը բոլորինս էր»,-հայտնեց նա`նշելով, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատին փետրվարի 25-ին լույս 26-ին արգելել են գիշերը մնալ Երեւանի Ազատության հրապարակում:
«Ես մի բան կարող եմ զգուշացնել Սարգսյանին, որ որտեղ դրոշը, այնտեղ մենք: Եթե կա բռնության փորձ այս հրապարակի, մեր դրոշակի ու քաղաքացու նկատմամբ, մենք դրան պիտի դիմակայենք մեր ամբողջ ուժով: Մեր պայքարը շարունակվում է: Մենք պետք է դուրս գանք պրիմիտիվ պայքարից և անցնենք վճռական գործողությունների »,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Աստղիկ Ավագյան
Մանրամասները` տեսանյութում:
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը