Ծաղկեպսակներ՝ Նաիրա Զոհրաբյանին եւ Արտյոմ Խաչատրյանին․ բումերանգի էֆեկտը. hraparak.am

Նույնիսկ ԱԺ ընտրությունների օրը ոմանք չեն կարողանում զերծ մնալ հակառակորդների հետ չար կատակներ խաղալուց եւ իրենց անցանկալի անձանց դեմ յուրօրինակ մեթոդներով պայքարելուց։ «Հրապարակի» խմբագրություն էր զանգահարել Shame.am լրատվական կայքի խմբագիր Արտյոմ Խաչատրյանը, ով հայտնել էր, որ իրեն եւ «Ծառուկյան» դաշինքի ԱԺ պատգամավորի թեկնածու, ԲՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանին ծաղկեպսակ են ուղարկել։ Նա նշել էր, որ դա Տիգրան Ուրիխանյանի ձեռքի գործն է (Խաչատրյանն ու Ուրիխանյանը հին հակասություն ունեն, Տ. Ուրիխանյանը, մի խումբ անձանց հետ ծեծի է ենթարկել, և չթույլատրվող ձայնագրություններ իրականացրել Ա Խաչատրյանի հանդեպ. խմբ): Ընդ որում՝ մինչ բնակարանի մոտ հայտնվելը, կոտրել են Նաիրա Զոհրաբյանի շենքի մուտքի մոտ տեղադրված տեսախցիկը, ծաղկեպսակի վրա էլ գրված է եղել «Ողորմի Նաիրա Զոհրաբյանին»։ «Ալյանս» կուսակցության մամուլի խոսնակ Վարդան Քոչարյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես են վերաբերում այն տեղեկատվությանը, որ Արտյոմ Խաչատրյանը իր եւ Նաիրա Զոհրաբյանի բնակարանների մոտ ծաղկեպսակներ դնելը համարում է Տիգրան Ուրիխանյանի ձեռքի գործը։ «Դա հերյուրանք է, սուտ, բառ չեմ գտնում ասելու։ Արտյոմ Խաչատրյանն առաջին անգամը չէ, որ նման հայտարարություններ է անում»,- արձագանքեց Վարդան Քոչարյանը։ Հիշեցնենք, որ 2008թ․ Երեւանի Ազատության հրապարակում փետրվարյան շուրջօրյա հանրահավաքների օրերին էլ Արտյոմ Խաչատրյանն էր իր համախոհների հետ սգո արարողություններ կազմակերպում ընդդիմության առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առանձնատան մոտ, երբ նա ցուցարարների հետ գիշերում էր Ազատության հրապարակում։ Նյութի աղբյուրը ` hraparak.am

դիտվել է 125 անգամ
Լրահոս
Կդադարեցվի էլեկտրամատակարարումը․ հասցեներ Վթարների պատճառով 5, 15, 31 համարի ավտոբուսները խցանման մեջ են, կլինեն որոշակի ուշացումներ Դատախազությունը պահանջում է նախկին պատգամավորից բռնագանձել 3 անշարժ գույք, շուրջ 237 միլիոն դրամ «Պետք է լինենք գործընկերներ, այլ ոչ թե մրցակիցներ»․ Թրամփ-Ցզինպին հանդիպումն ավարտվել է Անկառավարելի գնաճը հարվածում է բոլորին. «Փաստ» Քանի մարդ են կարողանում բերել Նիկոլ Փաշինյանի հավաքներին. «Փաստ» Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Ո՞վ է ընտրողը. ընտրությունն սկսվում է ոչ թե քվեախցիկում, այլ մարդու ներսում. «Փաստ» Ստակեղծիքի «ծաղկաքաղ». խոստումներից՝ ուրացում. «Փաստ» Հետևելով Ադրբեջանի ներքին և արտաքին քաղաքականությանը, երևում է, որ նա նոր պատերազմի է պատրաստվում «Հրապարակ»․ Ինչ կտա Թուրքիայի որոշումը «Հրապարակ»․ Հերթական փարթին՝ Երևանի սրտում․ ո՞ր գործարարներն են հովանավորները «Հրապարակ»․ ՔՊ-ում ահռելի ֆինանսական միջոցներ են ծախսում նախընտրական քարոզչության վրա Սահմանամերձ զորամասերում նախընտրական շրջանում առատ գումարներ են բաժանվում. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ինչ է սպասվում հունիսի 7-ից հետո ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների հաշվետվությունները. «Ժողովուրդ» ԿԳՄՍ և Առողջապահության նախարարությունները նախազգուշացում են ստացել. փաստաթուղթ. «Ժողովուրդ» Որ ոչ մի պատ չմնա առանց Նիկոլ Փաշինյանի նկարի. «Փաստ» Սոցիալական ծախսերի շրջանակը կընդլայնվի. փոփոխություններ Հարկային օրենսգրքում. «Փաստ» Իշխանությանը բովանդակություն պետք չէ. «Փաստ» Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am