«Ազգային անվտանգության ծառայությունը շարունակելու է ժողովրդի ձեռքից իշխանությունը զավթած Սերժ Սարգսյանի իշխանությունը պահել: Մեծ նշանակություն չեմ տալիս` ումո՞վ փոխարինեցին Գորիկ Հակոբյանին»,-երեկ Ազատության հրապարակում հրավիրված բացօթյա ասուլիսի ժամանակ` անդրադառնալով մի տարեց քաղաքացու դիտարկմանը, թե ԱԱԾ-ն չի վերահսկում քաղաքում անառակաբարո գործընթացները, ասաց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի խորհրդի անդամ Անդրեաս Ղուկասյանն էլ ընդգծեց, որ ներքին քննարկմամբ վերլուծելով նոր նշանակումները` եզրահանգել են.«Ավելի վատ է լինելու: Դրական ոչ մի փոփոխություն չկա»:
Սեֆիլյանը հավելեց, որ ԱԱԾ-ում դեռ կան նվիրյալներ, որոնք սպասում են իշխանափոխության:
Հիշեցնենք, որ լրացել էր ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի պաշտոնավարման ժամկետը, քանի որ վերջինս դարձավ 70 տարեկան: ԱԱԾ նոր պետ նշանակվեց 34 ամյա Գեորգի Կուտոյանը, ով օրեր առաջ նշանակվել էր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ: Գորիկ Հակոբյանը ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվեց ՀՀ նախագահի խորհրդական:
Աստղիկ Ավագյան
Մանրամասները` տեսանյութում:
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը