Քվեաթերթիկն անհետացե՞լ է. ընտրությունները Գյումրիում

Մարդկային կուտակումներ են առաջացել Գյումրու 32/7 տեղամասում, որը տեղակայված է Ախուրյանի նախակրթարանում: Ընտրողները հաշվի չառնելով ոստիկանների հրահանգները՝ անարգել ներս են մտել: Արդյունքում տեղամասի ներսում ասեղ գցելու տեղ չի եղել: Քվեարկության նոր կարգին չտիրապետելով ընտրողները քվեաթերթիկները ձեռքերին դուրս են եկել: Ընտրողներից մեկն էլ քվեարկության ընթացքում կորցրել էր ծրարը: Օգնության է հասել տեղամասի նախագահը, շուռ է տվել քվեախցիկն ու հայտնաբերել ծրարը: Կրկին տեխնիկական խնդիր՝ այս անգամ թիվ 32/36 տեղամասային կենտրոնում: Էլեկտրոնային գրանցման սարքավորման հետ կապված խնդիրն արագ կարգավորվել է ու ընտրությունը շարունակվել է սահմանված կարգով: Ինչպես տեղեկացրել է հանձնաժողովի նախագահը հատկապես տարեց ընտրողները դժվարանում են քվեաթերթիկները ծրարներում տեղավորել: Ստիպված են լինում նրանց կրկին ուղեկցել դեպի քվեախցիկ՝ դրանք ծրարներում տեղադրելու նպատակով: Թիվ 32/40 տեղամասի միջանցքում ընտրողների մեծ հերթ է գոյացել: Կուտակումներ չառաջանալու համար տեղամասային հանձնաժողովի նախագահը քաղաքացիներին հերթով է քվեարկության սենյակ ներս թողել: Նախագահի խոսքով, իրենց տեղամասում աննախադեպ ակտիվություն է: Տեսանյութ՝ այստեղ «ՑԱՅԳ» ՀԸ

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Կդադարեցվի էլեկտրամատակարարումը․ հասցեներ Վթարների պատճառով 5, 15, 31 համարի ավտոբուսները խցանման մեջ են, կլինեն որոշակի ուշացումներ Դատախազությունը պահանջում է նախկին պատգամավորից բռնագանձել 3 անշարժ գույք, շուրջ 237 միլիոն դրամ «Պետք է լինենք գործընկերներ, այլ ոչ թե մրցակիցներ»․ Թրամփ-Ցզինպին հանդիպումն ավարտվել է Անկառավարելի գնաճը հարվածում է բոլորին. «Փաստ» Քանի մարդ են կարողանում բերել Նիկոլ Փաշինյանի հավաքներին. «Փաստ» Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Ո՞վ է ընտրողը. ընտրությունն սկսվում է ոչ թե քվեախցիկում, այլ մարդու ներսում. «Փաստ» Ստակեղծիքի «ծաղկաքաղ». խոստումներից՝ ուրացում. «Փաստ» Հետևելով Ադրբեջանի ներքին և արտաքին քաղաքականությանը, երևում է, որ նա նոր պատերազմի է պատրաստվում «Հրապարակ»․ Ինչ կտա Թուրքիայի որոշումը «Հրապարակ»․ Հերթական փարթին՝ Երևանի սրտում․ ո՞ր գործարարներն են հովանավորները «Հրապարակ»․ ՔՊ-ում ահռելի ֆինանսական միջոցներ են ծախսում նախընտրական քարոզչության վրա Սահմանամերձ զորամասերում նախընտրական շրջանում առատ գումարներ են բաժանվում. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ինչ է սպասվում հունիսի 7-ից հետո ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների հաշվետվությունները. «Ժողովուրդ» ԿԳՄՍ և Առողջապահության նախարարությունները նախազգուշացում են ստացել. փաստաթուղթ. «Ժողովուրդ» Որ ոչ մի պատ չմնա առանց Նիկոլ Փաշինյանի նկարի. «Փաստ» Սոցիալական ծախսերի շրջանակը կընդլայնվի. փոփոխություններ Հարկային օրենսգրքում. «Փաստ» Իշխանությանը բովանդակություն պետք չէ. «Փաստ» Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am