Ծնունդդ շնորհավոր, Խաչիկ Ասրյա՛ն

Խաչիկ Ասրյանի՝ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահի ծննդյան օրն է այսօր: Անհատականություն, ում համար Հայաստանն ազգանուն է, իսկ հայրենի հողը՝ ապրելու նպատակ: «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահությունը ջերմորեն շնորհավորում է Ձեզ, հայրենատե՛ր Խաչիկ Ասրյան Ձեր ծննդյան տարեդարձի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, ընտանեկան երջանկություն, ազգի համար հայրենաշունչ ու նպատակային անդադար գործունեություն, հայոց պետականաշինության, հայոց բանակի հաղթանակաների ոգեղեն կոչերի ու բազմաբնույթ միջոցառումների իրականացման նորանոր ու ազգօգուտ ծրագրերի իրականացում: Հայրենասիրության պակասի մեր օրերում Դուք, երկրի հոգսերի մտահոգությամբ, ազգի հպարտության հզոր բարոյական վեմ հիմնադրեցիք՝ լինելով թշնամու կրակահերթերի տակ կանգնած հայոց զինվորականի կողքին և միաժամանակ ապահովելով «Հայոց Արծիվների» ներկայությունն ու ուժը՝ որպես թիկունքի հավատավոր զավակների: Դուք, 1988-91 թվականների ընթացքում անցնելով Խորհրդային բանակի ծովային հետևակի ծառայության դժվարանցանելի ճանապարհը և արդեն իսկ ունենալով կուտակած զինվորական փորձ, 1991 թվականի աշնանը, երբ Ձեր ծննդավայր Գորիսը թշնամու կրակի տակ էր, ստեղծեցիք «Նժդեհյան գայլախումբը»՝ համախմբելով երիտասարդների, ովքեր պատրաստ էին արյան գնով պահելու ու պաշտպանելու հայրենիքը: Պատերազմի դադարը Խաչիկ Ասրյանին հանգիստ չբերեց: Նա ձեռնամուխ եղավ Սյունյաց աշխարհի երիտասարդության համախմբմանը, նոր կառույցի ստեղծմանը, պատերազմի հետքերը վերացնելու, նրա հողն ու նրա բնակիչների ներդաշնակ կենցաղը ապահովելու անձնազոհ գործին: Այդ տարիների նրա բազում գործերը վկայում են, որ 2002 թվականին ստեղծելով «Սյունյաց Արծիվներ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը՝ Խաչիկ Ասրյանը բնակիչների հոգում արթնացրեց ապրելու և արարելու մշտական տենչը: 2007 թվականին աշխատանքի անցնելով պետական ոլորտում՝ նա տեղափոխվում է Երևան և 2010 թվականին հիմնադրում նոր՝ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը: Եվ այսօր տեղին է ասել, որ «Հայոց Արծիվներս» ոչ թե 6, այլ 13 տարեկան է: Եվ Խաչիկ Ասրյանի 25-ամյա անձնադիր և հայրենանվեր գործունեության ընթացքում կազմակերպած հազարավոր միջոցառումների շարքում ամենահատկանշականը նրա համար եղավ և մնաց հայոց պետականության հզորացման և հայոց ազգային բանակի անպարտելի առաջընթացի պաշտպանվածության համար պայքար մղելը: 21-րդ դարի մարդակորույս ժամանակներում, երբ հույն փիլիսոփա Դիոգենեսի նման օրը ցերեկով լապտերը վառած մարդ ենք որոնում, հայ հասարակության մեջ՝ մեր կողքին, հաճախ աննկատ, հաճախ շռնդալից իր գործունեությամբ Խաչիկ Ասրյանը շատ անգամ մնում է հայրենաշինության իր պոտենցիալ հնարավորությունները չբացահայտած, իսկ իրականում՝ գետի հոսանքին հակառակ ընթացող անհատականություն՝ հայրենի հողի վրա ապրող զավակի պատասխանատվությամբ, իր ազգին ու բանակին մշտապես պարտք լինելու ներքին հրամայականով, իր ազգախնդիր նվիրվածությամբ... Լինելով նրա բազմաբնույթ մտահղացումների ականատեսն ու մասնակիցը՝ անկեղծորեն խոստովանում ենք, որ Հայրենիքը նրա համար սրտի զարկ է, ընկերոջ մտահոգությունը՝ անհանգստություն, աշխատանքային պատասխանատվությունը՝ օրենք, ազգախնդիր նվիրվածությունը՝ դրանով ապրելու հրամայական, զավակների և ընտանիքի հոգացությունը՝ մաքրության խորան, հայրենիքի խորհրդանշանները՝ պաշտամունք… Շնորհավո՛ր ծնունդդ, Հայաստանապա՛շտ Առաջնորդ, թո՛ղ Աստված պահապան լինի Ձեզ և Ձեր ընտանիքին:

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական

կազմակերպության Նախագահություն

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Ընդդիմությու՛ն, գնացեք ու ձեր հալալ մանդատները վերցրեք․ Լևոն Զուրաբյանը՝ փաստերով (video) Թուրքիան ջրային սթրեսի շեմին է Ձորաղբյուրում «Sitrack» մակնիշի բեռնատարը հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է. կան վիրավորներ Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է «Վահագն Ալեքսանյա՛ն, գիտես քեզ նման քանի ձուկ է ժողովուրդը կանսերվա արել ու ուղարկել․․․»․ արցախցի (video) Իմ փորձի ընթացքում հանդիպել եմ միայն մեկին, ով ամեն ինչ ինքնուրույն է անում․ Ինտերի տնօրեն «Էքսկլուզիվ բացահայտում անեմ»․ Գոհար Մելոյան (video) Ամբողջ կյանքը պատերազմ է չարի, մեղքի և մահվան դեմ` հանուն արդարության․ Բագրատ Սրբազան Երբ կհանդիպեն Փողոցային պայքա՞ր, թե՞․․․ ինչ հայտարարություն կանի Սամվել Կարապետյանը (video) Իրանական բանակն այլևս գոյություն չունի․ ԱՄՆ-ն լիովին ջախջախել է այն․ Թրամփ 2026 թվականի տարեսկզբին կենսաթոշակային ֆոնդերը բացասական ցուցանիշներ են գրանցել․ «Հետք» ՇՏԱՊ․ Որքա՞ն ձայն է իրականում ստացել Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանը» (video) Անձրև, ամպրոպ և կարկուտ Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի Սամվել Կարապետյանի ուժը վերցնելու՞ է մանդատները. պարզաբանում (video) ՔՊ-ն ձայներ է կորցնում․ բացահայտենք իրական պատկերը․ Գոհար Մելոյան (video) Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ զենք-զինամթերք հանձնելու հերթական դեպքերն են գրանցվել Լիբանանի և Սիրիայի վրա Իսրայելի հարձակումները սպառնալիք են Թուրքիայի համար. Էրդողան ՀՀ-ն ՀԱՊԿ լիիրավ անդամ է, իսկ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ՀՀ-ի ընտրության հարցն արդեն արդիական է․ Լավրով Մեզ խոսքի իրավունքից «զրկողներին» կասեմ` փախեք. Լևոն Զուրաբյան Կարապետ Գուլոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը համակցված գրավով՝ 20 մլն դրամ Մեր ձայնը գողացողնե՛ր, մենք ամեն քայլի գնալու ենք, «շանսատակ» եք լինելու. Անաստաս Իսրայելյան (video) #ՈՒՂԻՂ. Փաշինյանը կեղծել է ընտրությունները և պիտի գնա. Լևոն Զուրաբյան (video) Սպասե՛ք․ Մոսկվան չի պատրաստվում հանդուրժել Հայաստանի այս քայլերը․ Մարիա Զախարովա (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am