«Ազատ դեմոկրատներ»-ի գրանցած խախտումները

Ազատ դեմոկրատներ կուսակցության վստահված անձանց արձանագրած ընտրախախտումները Ազատ դեմոկրատներ կուսակցությունը ժ․ 15։00-ի դրությամբ արձանագրել է հետևյալ ընտրախախտումները․ Թիվ 13 ընտրատարածքն ընդգրկող(Տավուշի մարզ) 37/15 ընտրական տեղամասում(գ․ Կողբ) հանձնաժողովի անդամները չհրկիզվող պահարանի դուռը կոտրել են, պատճառաբանելով, թե բանալին չի բացում, ու դուռը կոտրված է մինչ այս պահը, ու խնդիրը վերացնելու ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկվում։(կից լուսանկար)։ Ազատ դեմոկրատների վստահված անձը միջադեպը արձանագրել է գրանցամատյանում։ Նույն ընտրատեղամասում՝ չունենալով տեղամասում գտնվելու որևէ կարգավիճակ, անարգել շրջում է Կողբ համայնքի ղեկավարը և միջամտում ընտրական գործընթացին։ Նալբանդյանի անվան թիվ 33 դպրոցում (Նար Դոս 38 հասցե) տեղակայված 9/7, 9/8, 9/9, 9/10 տեղամասեր մեծ թվով ընտրողների բերում են երթուղայիններով (Տե՛ս կից տեսանյութը)։ Ժ. 12.30-ի դրությամբ Արշակունյաց 2 հասցեում գտնվող Դատապարտյալների հիվանդանոցում տեղակայված 9/62 ընտրական տեղամասը փակ է եղել։ 16/06 ընտրական տեղամասում (Արմավիր քաղաք) ակնհայտ ուղղորդված քվեարկություն է եղել, մարդկանց հրամայված է եղել մինչ ժ. 11.00-ն ներկայանալ ընտրատեղամաս։ Շենգավիթի 8/29-տեղամասում 11/69 կտրոնի ազգանվան դիմաց արդեն ստորագրած է եղել, 19/16-ի փոխարեն ստորագրել են 19/14-ի դիմաց, 19/17-ի փոխարեն՝ 19/19-ի դիմաց, 19/04-ի փոխարեն՝ 19/02-ի դիմաց, 19/00-ի փոխարեն՝ 18/99- դիմաց, 19/15-ի փոխարեն՝ 19/13-ի դիմաց են ստորագրել: Դիտորդի ահազանգին պատասխանել են, թե սարքի անսարքությունն է խնդիրը, այդ մարդիկ իրենց անունների դիմաց են ստորագրել: Շենգավիթի 8/18 ընտրատեղամասում, որը թիվ 46 դպրոցի շենքում է տեղակայված, դպրոցի տնօրենը, այս ընտրություններում չունենալով որևէ կարգավիճակ, շրջում է ընտրատեղամասում ու կարգադրություններ է անում՝ ակնհայտ միջամտելով ընտրական գործընթացին։ 2/32 տեղամասում (թիվ 27/119 մանկապարտեզ, հասցե՝ Վիլնյուսի 59) ընտրության եկած քաղաքացին հայտնաբերել է, որ իր անվան դիմաց ստորագրված է։ Նրան նույնպես տրվել է քվեարկության իրավունք և նա ստորագրել է այն նույն տողի վրա, որտեղ եղել է այդ ստորագրությունը, այսինքն՝ նույն վանդակում երկու ստորագրություն է դրվել։ Ժ. 13.00-ից մինչև 14.12-ի դրությամբ 13/32 ընտրատեղամասում (Արարատի մարզի Արարատ գյուղ) կուտակումներ են: 28/8 ընտրատեղամասում (Կոտայքի մարզ, գ․ Նոր Գեղի, Արվեստի դպրոց) չի ապահովվում քվեարկության գաղտնիությունը քվեախցիկների սխալ տեղադրության հետևանքով: Բացի այդ՝ տեսախցիկը ֆիքսում է ընդամենը քվեարկության սրահի փոքր հատվածը, բառացիորեն երևում են միայն քվեախցիկները: 5/06(Դավիթաշեն) տեղամասի հարակից ավտոտնակում քաղաքացիներին գումար են բաժանում և ուղղորդված կերպով ուղարկում քվեարկության։ 5/07(Դավիթաշեն) ընտրատեղամասում առավոտյան 3 անձ միաժամանակ մտել են քվեախցիկ՝ քվեարկելու: Մեր վստահված անձը դադարեցրել է ընտրությունը, կարգը վերականգնելուց հետո միայն նոր սկսվել է քվեարկությունը։ Կենտրոն համայնքի 9/7, 9/8, 9/9 և 9/10 ընտրատեղամասեր պատգամավորի թեկնածու Հակոբ Բեգլարյանի անունից հանձնաժողովի անդամներին խորոված է ուղարկվել։ Այդ նույն տեղամասերում մի քանի երիտասարդ անընդհատ ծերերի հետ մտնում են քվեախցիկ՝ իբրև թե վերջիններիս օգնելու քվեարկեն։ Նշենք, որ ծերերին օգնելու պատրվակով քվեախցիկ մտնելու և նրանց քվեարկությունը վերհսկելու դեպքերը համատարած են և նման արձագանքներ ստացել ենք գրեթե բոլոր ընտրատեղամասերից։ 9/4 ընտրատեղամասի (Նորք Մարաշ) հանձնաժողովի նախագահ Հայկուհի Թյուփելյանը հրաժարվում է վստահված անձանց տրամադրել գրանցամատյանը՝ ընտրախախտումներն արձանագրելու համար, նաև սպառնում է մեր վստահված անձին հեռացնել տեղամասից։ 2/49 և 2/50(Նոր Նորքի 2-րդ զանգված) մի քանի երիտասարդներ անարգել մտնում են ընտրատեղամասեր՝ ներս բերելով մի խումբ քաղաքացիների, հետևում են վերջիններիս ընտրությանը և նրանց հետ հեռանում տեղամասից։ Հանձնաժողովի նախագահը հրաժարվում է արգելել տվյալ երիտասարդների մուտքը տեղամաս, այն դեպքում, որ այդ երիտասարդները ընտրատեղամասում գտնվելու որևէ կարգավիճակ չունեն։ Աբովյան քաղաքի 28/18 և 28/19 ընտրատեղամասերում շուրջ մեկ ժամ անջատված է եղել էլեկտրաէներգիան։ Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Կդադարեցվի էլեկտրամատակարարումը․ հասցեներ Վթարների պատճառով 5, 15, 31 համարի ավտոբուսները խցանման մեջ են, կլինեն որոշակի ուշացումներ Դատախազությունը պահանջում է նախկին պատգամավորից բռնագանձել 3 անշարժ գույք, շուրջ 237 միլիոն դրամ «Պետք է լինենք գործընկերներ, այլ ոչ թե մրցակիցներ»․ Թրամփ-Ցզինպին հանդիպումն ավարտվել է Անկառավարելի գնաճը հարվածում է բոլորին. «Փաստ» Քանի մարդ են կարողանում բերել Նիկոլ Փաշինյանի հավաքներին. «Փաստ» Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Ո՞վ է ընտրողը. ընտրությունն սկսվում է ոչ թե քվեախցիկում, այլ մարդու ներսում. «Փաստ» Ստակեղծիքի «ծաղկաքաղ». խոստումներից՝ ուրացում. «Փաստ» Հետևելով Ադրբեջանի ներքին և արտաքին քաղաքականությանը, երևում է, որ նա նոր պատերազմի է պատրաստվում «Հրապարակ»․ Ինչ կտա Թուրքիայի որոշումը «Հրապարակ»․ Հերթական փարթին՝ Երևանի սրտում․ ո՞ր գործարարներն են հովանավորները «Հրապարակ»․ ՔՊ-ում ահռելի ֆինանսական միջոցներ են ծախսում նախընտրական քարոզչության վրա Սահմանամերձ զորամասերում նախընտրական շրջանում առատ գումարներ են բաժանվում. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ինչ է սպասվում հունիսի 7-ից հետո ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների հաշվետվությունները. «Ժողովուրդ» ԿԳՄՍ և Առողջապահության նախարարությունները նախազգուշացում են ստացել. փաստաթուղթ. «Ժողովուրդ» Որ ոչ մի պատ չմնա առանց Նիկոլ Փաշինյանի նկարի. «Փաստ» Սոցիալական ծախսերի շրջանակը կընդլայնվի. փոփոխություններ Հարկային օրենսգրքում. «Փաստ» Իշխանությանը բովանդակություն պետք չէ. «Փաստ» Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am