ԵԼՔ. Ընտրախախտումներ և կասկածելի գործողություններ

Ժամը 11:40-14։00 րոպեին ԵԼՔ դաշինքի վստահված անձինք արձանագրել են հետևալ ընտրախախտումները և կասկածելի գործողությունները։ ·        36/14 ընտրատեղամասում (թիվ 12 ընտրատարածք, Վայոց Ձոր, Եղեգնաձոր) կանխվել է քվեաթերթիկների գողության դեպք։ Ոստիկանությունը արձանագրել է։ ·        34/38 ընտրատեղամասում (թիվ 12 ընտրատարածք, Սյունիք, Գորիս) նկատվել է զինծառայողների շարունակական կուտակումներ։ ·        4/19 ընտրատեղամասում (թիվ 2 ընտրատարածք, Արաբկիր) հանձանժողովի անդամները սպառնացել են ԵԼՔ դաշինքի վստահված անձանց։ ·        24/4 ընտրատեղամասում (թիվ 9 ընտրատարածք, Լոռի, Շահումյան) քաղաքացիները քվեարկել են 100-ից ավել չկնքած կտրոններով։ Երբ ԵԼՔ դաշինքի վստահված անձը միջամտել է, հանձնաժողովի անդամները նրան սպառնացել են։ ·        22/29 ընտրատեղամասում (թիվ 9 ընտրատարածք, Լոռի, Ղուրսալ) ոստիկանները քաղաքացուն բերման են ենթարկել «կարուսել» կոչվող ընտրախախտում կատարելու համար։ ·        23/13 ընտրատեղամասում (թիվ 9 ընտրատարածք, Լոռի) քաղաքացին հայտնաբերել է, որ ԵԼՔ դաշինքի քվեաթերթիկի 2-րդ էջում բացակայում է ռեյտինգային թեկնածուների ցուցակը։ ·        Թիվ 9 ընտրատարածքների տեղամասերից մեկում քաղաքացին ներկայացել է օգնող անձի հետ միասին։ Վերջինս գրպանից հանել է արդեն իսկ քվեարկած թիվ 4 քվեաթերթիկը և տվել ընտրողին, որպեսզի վերջինս դնի ծրարի մեջ։ ·        18/29 ընտրատեղամասում (թիվ 7 ընտրատարածք, Արագածոտն, Աշնակ) քաղաքացիներին բաժանել են կարմիր գրիչներ։ ·        29/48 ընտրատեղամասում (թիվ 10 ընտրատարածք, Կոտայք, Ջրվեժ)    քվեաթերթիկների համար նախատեսված ակցիզները դրել են միայն քաղաքացիների պահանջից հետո։ ·        35/59 ընտրատեղամասում (թիվ 12 ընտրատարածք, Սյունիք, Քաջարան) Պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները հանձանժողովի նախագահի պահանջով բաց են քվեարկել։ ·        23/36 ընտրատեղամասում (թիվ 9 ընտրատարածք, Լոռու մարզ Վանաձոր) ԵԼՔ դաշինքի վստահված անձը հայտնաբերել է, որ ընտրողների ցուցակում որոշ մարդկանց անվան դիմաց կատարվում են մատիտով նշումներ, որից հետո հանձնաժողովը որոշում է կայացրել հեռացնել ԵԼՔ դաշինքի վստահված անձին և չի ցանկանում տրամադրել հեռացման արձանագրությունը։ ·        Ահազանգ է ստացվել, որ Բյուրական համայնքի ղեկավար Զարզանդ Բաբայանը պոկել է վստահված անձերի բեյջերը և իրականացնում է ցուցակներով ուղղորդված քվեարկություն։ ·        ԵԼք դաշինքի վստահված անձինք նկատել են, որ ԳԵՏԱ՝ «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունը հստակ ուղղորդել է ընտրողներին։ ·        31/39 ընտրատեղամասում (թիվ 11 ընտրատարածք, Շիրակ, Գյումրի) դիտորդական առաելություն իրականացնող անձը ուղղորդել է ընտրողներին քվեարկել Ծառուկյան դաշինքի համար։ Հանձնաժողովը հեռացրել է դիտորդին, սակայն որոշ ժամանակ անց վերջինս նորից գրանցվել է ընտրատեղամասում։

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Ինչ են քննարկել «Հրապարակ». Եկեղեցու թեմայի վրա վետո են դրել Վիճակագրություն, որից սարսափում է Փաշինյանը (video) Գավառում բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու «Infinity»-ն Սամվել Կարապետյանը փակագծեր բացեց՝ ինչ սարսափելի բացահայտումներ են անելու Փաշինյանից (video) Թող լա՛վ լսեն Նիկոլն ու իր ՔՊ-ականները․ հենց այդ օրը պատասխան են տալու․ Քրիստինե Վարդանյան (video) Հայաստանը մերն է, մեր սերն է, մեր տունն է․ Ռոբերտ Քոչարյան (video) ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորումը վկայում է Բաքվի՝ Հարավային Կովկասի զարգացման ձգտման մասին Կդադարեցվի էլեկտրամատակարարումը․ հասցեներ Վթարների պատճառով 5, 15, 31 համարի ավտոբուսները խցանման մեջ են, կլինեն որոշակի ուշացումներ Դատախազությունը պահանջում է նախկին պատգամավորից բռնագանձել 3 անշարժ գույք, շուրջ 237 միլիոն դրամ «Պետք է լինենք գործընկերներ, այլ ոչ թե մրցակիցներ»․ Թրամփ-Ցզինպին հանդիպումն ավարտվել է Անկառավարելի գնաճը հարվածում է բոլորին. «Փաստ» Քանի մարդ են կարողանում բերել Նիկոլ Փաշինյանի հավաքներին. «Փաստ» Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Ո՞վ է ընտրողը. ընտրությունն սկսվում է ոչ թե քվեախցիկում, այլ մարդու ներսում. «Փաստ» Ստակեղծիքի «ծաղկաքաղ». խոստումներից՝ ուրացում. «Փաստ» Հետևելով Ադրբեջանի ներքին և արտաքին քաղաքականությանը, երևում է, որ նա նոր պատերազմի է պատրաստվում «Հրապարակ»․ Ինչ կտա Թուրքիայի որոշումը «Հրապարակ»․ Հերթական փարթին՝ Երևանի սրտում․ ո՞ր գործարարներն են հովանավորները «Հրապարակ»․ ՔՊ-ում ահռելի ֆինանսական միջոցներ են ծախսում նախընտրական քարոզչության վրա Սահմանամերձ զորամասերում նախընտրական շրջանում առատ գումարներ են բաժանվում. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ինչ է սպասվում հունիսի 7-ից հետո ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների հաշվետվությունները. «Ժողովուրդ» ԿԳՄՍ և Առողջապահության նախարարությունները նախազգուշացում են ստացել. փաստաթուղթ. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am