Ավանում ընտրապայքարը թեժ է, այստեղ ռեյտինգային ընտրակարգով ՀՀԿ կողմից առաջադրված թեկնածուների թվում են ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանն ու ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին: Նրանց հետ մրցում է նաև ԵԿՄ-ական Ղուկաս Ուլիխանյանը, ով նույնպես ՀՀԿ կողմից է առաջադրված:
Այսօր առավոտվանից Ավանի ընտրատեղամասերի մոտ մարդաշատ է: Դիտորդներն արդեն որոշ խախտումներ են արձանագրել:Մասնավորապես, Ավանի մանկապատանեկան մարզադպրոցում տեղակայված թիվ 1/18 ընտրատեղամասում դիտորդները նկատել են քաղաքացիների կողմից ընտրողներին ուղղորդելու դեպքեր: Դիտորդներից մեկը մեզ այստեղ պատմեց, որ այս ընտրատեղամասում շատ են կասկածելի անձինք, ովքեր որպես ընտրողներին օգնող են հանդես գալիս և փորձում ուղղորդել նրանց:Ժամը 10:00-ի սահմաններում մի երիտասարդ, ով ներկայացել է որպես Հայկ Սարգսյան, քվեախցիկից դուրս փորձել է ուղղորդել ընտրողին՝ նրա համար առանձնացնելով ՀՀԿ-ի քվեաթերթիկը: Երիտասարդն առիթից օգտվել է, որ ընտրողը մեծահասակ է եղել, նրան է տվել ՀՀԿ թերթիկն ու ասել՝ քվեարկիր: Սա փաստել են դիտորդները, աղմուկ է բարձրացել, որից հետո երիտասարդը հեռացել է:
Այս ընտրատեղամասում ժամանակ առ ժամանակ նկատվում են կասկածելի անձինք, ովքեր դիտորդների կողմից դուրս են հրավիրվում: Ընտրատեղամաս են եկել նաև անձինք, որոնց մատնահետքերը սարքը չի ճանաչել, պարզվել է նրանց տվյալները չկան այստեղ:Ընտրողներն այստեղ ակտիվ են, բայց դիտորդներն արձանագրել են, որ մեծամասմաբ տեղյակ չեն ընտրության նոր կարգին: Դա էլ առիթ է ստեղծում, որպեսզի ՀՀԿ օգտին աշխատողները նրանց ուղղորդեն:
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը