Ժամը 09։30-11:40 րոպեին ԵԼՔ դաշինքի վստահված անձինք արձանագրել են հետևալ ընտրախախտումները և կասկածելի գործողությունները։·
22/19 ընտրատեղամասում (թիվ 9 ընտրատարածք, Լոռու մարզ, Սպիտակ) քաղաքացին դուրս է եկել քվեախցիկից և ցույց տվել քվեարկած թերթիկը հանձնաժողովի անդամին։ Կազմվել է արձանագրություն՝ առանց քաղաքացու անուն ազգանունը նշելու։· 22/20 ընտրատեղամասում (թիվ 9 ընտրատարածք, Լոռու մարզ, Սպիտակ) ոչ տեղացի 30 անձ իրար հետևից քվեարկել է նոր տպված անձնագրերով։· 1/02 (թիվ 1 ընտրատարածք, Ավան) և 28/3 (թիվ 10 ընտրատարածք, Կոտայքի մարզ, Նոր Հաճն) ընտրատեղամասում արձանագրվել է կրկնաքվեարկության դեպքեր։ 28/3 ընտրատեղամասում քաղաքացուն ոստիկանությունը բերման է ենթարկել։· 5/17 ընտրատեղամասում (թիվ 2 ընտրատարածք, Դավթաշեն) ջարդել են քաղաքացու հեռախոսը կասկածելի ցուցակագրող անձանց տեսանկարահանելու համար։· 4/03 (թիվ 2 ընտրատարածք, Արաբկիր) ընտրատեղամասում հայտնաբերվել է տեսախցիկ քվեախցիկի վերևամասում, կազմվել է արձանագրություն։· Մի խումբ երիտասարդներ մտել են 2/39 (թիվ 1 ընտրատարածք, Նոր-Նորք) ընտրատեղամաս և երկար ժամանակ դուրս չեն եկել։ ԵԼՔ դաշինքի վստահված անձը դիմել է ոստիկանություն։ Ոստիկանների կողմից հեռացվելուց հետո նրանք կրկին վերադարձել են։ Վստահված անձը կրկին դիմել է ոստիկանություն։· 22/17 ընտրատեղամասում (թիվ 9 ընտրատարածք, Լոռու մարզ, Սպիտակ)
· 22/18 և 22/19 ընտրատեղամասերում (թիվ 9 ընտրատարածք, Լոռու մարզ, Սպիտակ) քաղաքացիները փորձել են դուրս հանել չօգտագործված քվեաթերթիկները։· 4/2 (թիվ 2 ընտրատարածք, Արաբկիր) ընտրատեղամաս քաղաքացիներին տեղափոխում են Գազել մակնիշի ավտոմեքենաներով։· 4/16 (թիվ 2 ընտրատարածք, Արաբկիր) ընտրատեղամասում քվեախցիկի անմիջապես հետևում նկատել են բաց դուռ՝ հասանելի կողմնակի անձանց համար։· 31/11 տեղամասում (թիվ 11 ընտրատարածք, Շիրակի մարզ, Գյումրի) բացահայտվել է ընտրողի կողմից քվեաթերթիկի նկարահանման երկու դեպք։ Կազմվել է արձանագրություն։· 14/30 և 14/31 (թիվ 6 ընտրատարածք, Արմավիր, Բաղրամյան) ընտրատեղամասերում վստահված անձը նկատել է, որ հանձնաժողովի անդամը 6-րդ համարի քվեաթերթիկը քաղաքացուն հանձնելիս դնում է վերևում։· 7/49 ընտրատեղամասում (թիվ 3 ընտրատարածք, Մալաթիա-Սեբաստիա)։. 6/04 և 6/05 ընտրատեղամասեր (թիվ 2 ընտրատարածք, Աջափնյակ) քաղաքացիները մտել են կասկածելի անձանց հետ, որոնց ոստիկանությունը հեռացրել է երեք անգամ։
. 7/49 ընտրատեղամասում /Թիվ 3 ընտրատարածք, Մալաթիա-Սեբաստիա/ չօգտագործված քվեաթերթիկները տոպրակից հանել են, դուրս հանել և ներից ներս բերել։
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը