ԶԼՄ-ները բորբոքում են «Ռուսաստանի հետ կապերի» թեման. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում գրել է, որ լրագրողները կենտրոնացել են «Ռուսաստանի հետ իր ենթադրյալ կապերի վրա»: Նա քննադատել է ամերիկյան ԶԼՄ-ներին, իսկ հեռուստալրագրող Չակ Թոդին և NBC հեռուստաալիքին մեղադրել է իր նախընտրական շտաբի անդամներին ԱՄՆ հատուկ ծառայությունների հետևելու թեման անտեսելու համար: «Նույն ԶԼՄ-ները, որոնք պնդում էին, որ «Թրամփը հաղթանակի հնարավորություն չունի», հիմա առաջ են քաշում Ռուսաստանի հետ կապերի մասին հորինված պատմությունը: Դա խաբեություն է»,- գրել է Թրամփը:
