Ոչնչացվել է ԴԱԻՇ-ի առաջնորդի «աջ ձեռքը». ԶԼՄ-ներ
Իրաքի արևմուտքում ավիահարվածի արդյունքում ոչնչացվել է ԴԱԻՇ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի «աջ ձեռքը»: Այս մասին հայտնում է իրաքյան պետական IMN հեռուստաալիքը: Հաղորդվում է, որ խոսքը Իյադ Համիդ ալ-Ջումեյլիի մասին է: Նշվում է, որ նա ոչնչացվել է Էլ-Քաիմ քաղաքում՝ Սիրիայի հետ սահմանին իրաքյան արևմտյան Անբար նահանգում ԴԱԻՇ-ի վերջին հենարաններից մեկում: Ավիահարվածի ամսաթիվը հաղորդագրության մեջ չի նշվում: Նշել է, որ նույն ավիագրոհի արդյունքում Էլ-Քաիմում ԴԱԻՇ-ի տեղային նշանակության ևս 2 առաջնորդ է սպանվել:
