Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ճանապարհատրանսպորտային պատահարների գործով հետաքննիչ Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մարտի 27-ին Տավուշի մարզում տեղի ունեցած շղթայական ավտովթարի փաստով։ Ժամը 23։00-ի սահմաններում Երևան-Իջևան-Մայիսյան կամուրջ ավտոճանապարհի 133-րդ կմ հատվածում բախվել էին Իջևան քաղաքի բնակիչներ, 38-ամյա Արամայիս Մարկոսյանի վարած Opel Astra մակնիշի 34 TA 310 համարանիշի, 66-ամյա Սերոժ Սաքանյանի վարած Lexus մակնիշի 77 ՍQ 717 համարանիշի, 38-ամյա Տիգրան Չիբուխչյանի վարած Opel Astra մակնիշի 34 FZ 355 համարանիշի, Վահե Թադևոսյանի վարած Honda մակնիշի 20 ՕՍ 020 համարանիշի, Արկադի Թովմասյանի վարած ВАЗ 21093 մակնիշի 75 NM 777 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 29-ին, ժամը 11։30-ի սահմաններում, վարորդներից Ա. Մարկոսյանը «ձախ վերին ունքային շրջանի քերծված վերք» մարմնական վնասվածքով տեղափոխվել է Դիլիջանի «Տավուշ» բժշկական կենտրոն, որտեղ հայտնել է, որ մարմնական վնասվածքը ստացել է վերոնշյալ ավտովթարի հետևանքով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված Ա. Մարկոսյանն աշխատում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը