Լավրովին արգելված է պարել. պետդեպը կատակել է
ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավար Ռեքս Թիլերսոնը ՆԱՏՕ-ի գրասենյակ կատարած այցի ընթացքում կատակել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի շուրջ: Այս մասին գրում է «Korrespondent.net»-ը` հղում անելով «Ամերիկայի ձայնին»: Դիվանագետներից մեկն ասել է, որ Ռուաստանի նկատմամբ անհրաժեշտ է «երկկողմանի մոտեցում» ցուցաբերել, իսկ պարի համար «զույգ է անհրաժեշտ»: Դրան ի պատասխան Թիլերսոնը ասել է. «Իհարկե, Ռուսաստանի հետ կարելի է պարել, բայց Սերգեյ Լավրովի հետ իրոք չես պարի, քանի որ իրեն արգելված է պարել»:
