Թրամփի կառուցած խաղատան նոր սեփականատերը
ԱՄՆ-ում վաճառվել է Trump Taj Mahal հանրաճանաչ խաղատունը, որը կառուցվել է ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի կողմից, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը: Այն գնել է Hard Rock International ընկերությունը: Trump Taj Mahal-ը կառուցվել եւ բացվել է 1990-ին Ատլանտիկ Սիթիում (Նյու Ջերսի նահանգ): Դրա տարածքը 11 հազար քառակուսի կիլոմետր է:
