Բնակվեք գյուղերում. Մերկելը փախստականներին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երկիր եկած փախստականներին կոչ է արել իրենց համար բնակավայր փնտրել գյուղական շրջաններում: Այս մասին նա հայտարարել է յուրաքանչյուր շաբաթ հրապարակվող իր տեսադիմումում, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը: «Շատերն ասում են, որ մեծ քաղաքներ են ցանկանում, բայց այնտեղ կացարանի հետ կապված շատ մեծ բարդություններ կան: Ես խորհուրդ եմ տալիս գնալ շրջաններ, որտեղ գյուղական բնակավայր եւ քիչ մարդիկ կան, որտեղ, առաջին հայացքից, այնքան էլ հետաքրքիր չէ մնալը», - ասել է կանցլերը:
