Լոնդոնում ազատ են արձակել ահաբեկչության գծով բոլոր ձերբակալվածներին
Լոնդոնի ոստիկանությունը ազատ է արձակել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում ահաբեկչության հետաքննության շրջանակներում ձերբակալված 12 անձանց՝ գրում է ria.ru-ն: Ազատ է արձակվել 30-ամյա մի տղամարդ, ով ձերբակալվել էր Բիրմինհեմում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով, իսկ մնացած 11-ը, որոնք ավելի վաղ ձերբակալվել էին ահաբեկչության հետաքննության շրջանակներում, նույնպես ազատ են արձակվել՝ առանց հետագա գործողությունների անհրաժեշտության:
