300 հազար եվրո է վճարել կեղծ կայքի համար
«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը 300 հազար եվրո է վճարել «Ռեալի», մրցավարների և նրա մրցակիցների մասին կեղծ կայքի ստեղծման համար: Այս մասին հայտնում է «AS»-ը՝ հղում տալով «Eldiario.es»-ին: Ինչպես նշվում է՝ Պերեսը 2013 թվականին լրագրող Ալեխանդրո դե Պեդրոյի օգնությամբ ստեղծել էր «diariobernaberu.com» ինտերնետ-ռեսուրսը, որը արշավ էր սկսել մրցավարների և Պերեսի մրցակիցների դեմ, օրինակ՝ «Ռեալի» նախկին նախագահ Ռամոն Կալդերոնի դեմ: «Ռեալի» նախագահն անձամբ է հրամաններ տվել հրապարակվող տեղեկատվության վերաբերյալ:
