Սիրիայից ներխուժած մոտ 200 գրոհային է ոչնչացվել Իրաքում
РИА Новости-ն փոխանցում է,որ Իրաքի զինվորական հրամանատարությունը հայտնել է այն մասին,որ երկրի ռազմաօդային ուժերը Մոսուլից արևմուտք՝ սիրիական սահմանից ոչ հեռու, ավիահարվածների արդյունքում ոչնչացրել են մոտ 200 ահաբեկչի։ Զինվորականների հաստատմամբ՝ իրենց թիրախն են դարձել ԻՊգրոհայինները, ովքեր Սիրիայից ներթափացել էին իրաքյան Էլ-Բաաջ բնակավայր։ Տեղեկություն այն մասին, թե ահաբեկիչները մտադիր էին արդյոք ուղևորվել Մոսուլ՝ աջակցելու ԻՊ-ին, հրամանատարությունը չի հայտնել։
