Ուկրաինայում կարող են արգելել ռուսական դեղամիջոցների վաճառքը
Gazeta.ru-ն փոխանցում է,որ երկրի առողջապահության նախարար Ուլյանա Սուպրունը հայտարարել է,որ Ուկրաինայի առողջապահության նախարարությունը կողմ է ռուսական դեղամիջոցների մատակարարումն ամբողջությամբ արգելելուն: «Այժմ մենք փոփոխություններ ենք կատարում նախագահի հրամանագրում, որպեսզի Ռուսաստանում արտադրված դեղամիջոցներն ու բժշկական պարագաները ներառվեն պատժամիջոցների ցուցակում, որպեսզի արգելվի արդեն շուկայում գտվող դեղամիջոցների վաճառքը: Դա նախարարության քաղաքական որոշումն է:Ներկա պահին նախարարությունն սպասում է նախագահի և կառավարության որոշմանը: Սուպրունը նշել է նաև, որ Ուկրաինան ռուսական դեղամիջոցներ չի գնում պետական մակարդակով», - ասել է ուկրաինացի նախարարը:
