Խոստացել են մինչ գարնան վերջ ազատագրել Մոսուլը
РИА Новости-ն փոխանցում է,որ Իրաքյան Մոսուլ քաղաքը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայիններից կազատագրվի մինչ գարնան վերջ։ Այս մասին հայտնել է Իրաքի դաշնային ոստիկանության հրամանատարներից մեկը՝ բրիգադի գեներալ Շաքեր ալ-Հավաջին: «Մոսուլի ազատագրումը դեռ շաբաթներ կպահանջի։ Այս գարնանը դուք կլսեք այդ նորությունները:Ահաբեկիչների տրամադրության տակ մնացած քաղաքի տարածքներում այժմ գտնվում 1-1.5 հազար գրոհային։ ԻՊ-ն այժմ վերահսկում է արևմտյան Մոսուլի 25-30 տոկոսը։ Մենք շարունակում ենք ազատագրել նոր շրջաններ», - նշել է Շաքեր ալ-Հավաջին։ Մոսուլի արևմտյան մասում գործողությունը շարունակվում է փետրվարից՝ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ավիացիայի մասնակցությամբ։
