Հռոմի պապը պահանջել է շտապ քայլեր ձեռնարկել
«ՏԱՍՍ»-ի հաղորդմամբ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մտահոգված է Իրաքում ռազմական գործողությունների սաստկացմամբ և շտապ միջոցներ է պահանջում ձեռնարկել Մուսուլի խաղաղ բնակչությանը պաշտպանելու ուղղությամբ:Ֆրանցիսկոսն իր խորը ցավն է հայտնել արյունալի հակամարտության զոհերի կապակցությամբ և պահանջել է շտապ քայլեր ձեռնարկել Մոսուլի բնակիչներին պաշտպանելու համար: Իրաքի եկեղեցականների մեծ պատվիրակության հետ հանդիպմանը,պապն ասել է, որ մտածում է քաղաքացիական բնակչության մասին Մոսուլի արևմտյան թաղամասերում, և պատերազմի պատճառով անօթևանների մասին:
