Սիրիայից թուրքական զորքերի դուրսբերման պայմանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հաղորդմամբ` թուրքական զորքերը կշարունակեն մնալ Սիրիայի տարածքում: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն: Նրա խոսքով՝ տեղի ուժերը, ովքեր պետք է տեղակայվեն Սիրիայում բնակչության պաշտպանության համար, պետք է լինեն մարզված և հանդերձված։
Ավելի վաղ թուրքական բանակը հայտարարել էր, որ կշարունակի Սիրիայում անցանկալի կազմավորումների հայտնվելու կանխմանն ուղղված աշխատանքը նույնիսկ երկրի հյուսիսում «Եփրատի վահան» գործողության ավարտից հետո։ Թուրքիայի վարչապետը հայտնել էր, որ եթե «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն այսուհետև կրկին վտանգ առաջացնի Թուրքիայի համար, իրենք նոր գործողություն կսկսեն, որն այլ անվանում կունենա:
