Ինչով են նման Պուտինն ու Թրամփը
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի և Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի մոտեցումները միջազգային հարաբերություններին շատ նման են:«Դա իսկապես այդպես է: Նրանք երկուսն էլ հիմնվում են ազգային հետաքրքրությունների առաջնահերթության վրա: Եվ նրանք շատ լավ հասկանում են, որ իրենց ազգային հետաքրքրություններում է լավ հարաբերություններ հաստատելը գործընկերների հետ, վստահ լինելը նրանում, որ տվյալ հարաբերությունները փոխշահավետ են և որ նրանք պատրաստ եք հաշվի առնել միմյանց կարծիքները»,- հայտնել է Դմիտրի Պեսկովը, գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում անելով «ABC» հեռուստաընկերությանը:
