ԱՄՆ-ը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չի հանի.Թիլերսոն
CNN-ը հայտնում է,որ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտնել է,որ ԱՄՆ-ը չի հանի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն այնքան ժամանակ քանի դեռ Ղրիմը չի վերադարձրել Ուկրաինային: «Ուկրաինայի աջակցությունը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից մնում է կայուն: Ինչպես մենք բազմիցս կրկնել ենք ամեն նախարարականին և գագաթնաժողովին, այն ժամանակից ի վեր, երբ Ռուսաստանը սկսել է արշավ Ուկրաինայի դեմ, ՆԱՏՕ-ի դաշնակիցները հաստատուն աջակցում են Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»,- հայտարարել է Թիլերսոն: ԱՄՆ-ը կշարունակի Ռուսաստանից պահանջել Մինսկի համաձայնությունների կատարում,ասել է նա:
