Այս անգամ «հետընտրական գործընթացները», դժվար թե, ձգվեն 2-3 շաբաթից ավելի

«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է.«Ես չգիտեմ, թե ինչպես են ավարտվելու ընտրությունները, բայց մի բան կարող եմ հաստատ ասել՝ հաջորդ 5 տարին ընդդիմադիր քաղաքական ուժերի մի մասը պայքարելու է ընտրությունների արդյունքները չեղյալ ճանաչելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու համար: Այսինքն` մոտակա 5 տարվա նրանց «աշխատանքի ճակատն» ապահոված է: Խիստ կասկածում եմ, որ այս անգամ «հետընտրական գործընթացները» հնարավոր լինի ձգել 2-3 շաբաթից ավելի, դրանից հետո այն ուժերի ներկայացուցիչները, որոնք դժգոհ կմնան ընտրությունների արդյունքներից, բայց անցել են 5 կամ 7 տոկոսի շեմը, կվերցնեն իրենց մանդատները և պայքարը կտեղափոխեն խորհրդարան: Նրանք, ովքեր այդ շեմը չեն հաղթահարելու, իհարկե, ավելի ակտիվ կլինեն և կպահանջեն նոր ընտրություններ: Այսպիսով՝ քաղաքական ուժերի անելիքներն առաջիկա հնգամյակում քիչ թե շատ պարզ են՝ այստեղ որևէ սենսացիոն զարգացումներ չեն սպասվում: Ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե ինչ պետք է անենք մենք՝ ակտիվ և ոչ անտարբեր քաղաքացիներս: Ես կառաջարկեի կենտրոնանալ կրթության վրա՝ փոխել մեր կրթության խորհրդային համակարգը՝ սկսած մանկապարտեզից: Սա, իմ կարծիքով, նույնքան ռազմավարական ուղղություն է, որքան՝ բանակը: Ինչ է ցույց տվել այս ընտրարշավը: Որ կա մի քանի հարյուր երիտասարդ, որոնք ապրում են 21-րդ դարի քաղաքակիրթ աշխարհի արժեքներով, կան մի քանի տասնյակ քաղաքական գործիչներ, որոնք իրենց մտածելակերպով մեծ մասամբ մնացել են դեռևս 90-ականների կեսերին, և կա հարյուր հազարավոր իներտ, անտարբեր, անհաղորդ, փնթփնթան զանգված, որը բացի բողոքելուց և մեծահարուստների կամ իշխանավորների ձեռքին և գրպանին նայելուց, ոչ մի այլ բանի ընդունակ չէ: «Խնդրենք Վլադիմիր Վլադիմիրովիչին, որ նա հայ ազգին լավ նայի»՝ ահա այդ զանգվածին հակիրճ բնութագրող մաղթանքը»: Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Գեղանուշի դպրոցականները` ԶՊՄԿ-ում էին (video) Անչափահաս աղջկա նկատմամբ բռնի գործողություն կատարած 4 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական վերդիկտ «Ռադ ենք անելու քեզ, Նիկո՛լ, հերի՛ք եղավ»․ Սամվել Կարապետյան (video) Երևանի աղտոտված օդն իշխանությունների անգործության հետևանք է. Մեսրոպ Մանուկյան 2 զրո ավելի է գրվել ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի աները Էրեբունիում հարձակվել է Արման Թաթոյանի թիմի վրա. Դավիթ Անանյան Ինչու է Փաշինյանը գուրգուրում Էրդողանի գիրքը Ռուբիոն հարցականի տակ է դրել ՆԱՏՕ-ի գոյության իմաստը Ռոբերտ Քոչարյանը «ձեռքի ուժ է կպնում» 7 տարեկան արթիկցի տղայի հետ (video) Որևէ խուզարկություն կամ ձերբակալություն չի կարող փոխել մեր քաղաքական օրակարգը․ «Հայաստան» դաշինք Ռուսաստանի պաշտոնյաները վտանգավոր հայտարարություններ են անում․ գին ենք վճարելու․ Ռոբերտ Քոչարյան (video) «Դուք լսե՛ք Սուրեն Պապիկյանի լկտիության մասին»․ Իշխան Սաղաթելյան (video) Երմակը գրավի դիմաց ազատ կարձակվի Հորմուզի նեղուցի շրջափակման պատասխանատուն ԱՄՆ-ն է. Աբբաս Արաղչի Ինչ են քննարկել «Հրապարակ». Եկեղեցու թեմայի վրա վետո են դրել Վիճակագրություն, որից սարսափում է Փաշինյանը (video) Գավառում բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու «Infinity»-ն Սամվել Կարապետյանը փակագծեր բացեց՝ ինչ սարսափելի բացահայտումներ են անելու Փաշինյանից (video) Թող լա՛վ լսեն Նիկոլն ու իր ՔՊ-ականները․ հենց այդ օրը պատասխան են տալու․ Քրիստինե Վարդանյան (video) Հայաստանը մերն է, մեր սերն է, մեր տունն է․ Ռոբերտ Քոչարյան (video) ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորումը վկայում է Բաքվի՝ Հարավային Կովկասի զարգացման ձգտման մասին Կդադարեցվի էլեկտրամատակարարումը․ հասցեներ Վթարների պատճառով 5, 15, 31 համարի ավտոբուսները խցանման մեջ են, կլինեն որոշակի ուշացումներ Դատախազությունը պահանջում է նախկին պատգամավորից բռնագանձել 3 անշարժ գույք, շուրջ 237 միլիոն դրամ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am