ԵԱՀԿ-ի գործող նախագահը կոչ է անում հրաժարվել պատերազմից ու նախապատրաստվել խաղաղությանը

Ամերիկայի Ձայն ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ավստրիրայի արտգործնախարար Սեբաստիան Քուրցը միացել է Մինսկի խմբի համանախագահներին` կոչ անելով կողմերին նոր թափ հաղորդել Լեռնային Ղարաբաղի խնդիրը քաղաքական եղանակով լուծելու ջանքերին: “Անցած երկու տասնամյակների ընթացքում վատթարագույն մարտերը և բռնությունը, որոնց ականատես եղանք մեկ տարի առաջ, պատճառեցին ավերածություն, տառապանք և մարդկային կորուստներ: Այն հստակ հիշեցում էր, այն մասին, թե պատերազմի մեքենան որքան արագ կարող է տապալել խաղաղության ջանքերը: Այդ առիթով, կոչ ենք անում բոլոր կողմերին՝ զերծ մնալ հրադադարը վտանգող որևէ գործողությունից: Բոլոր կողմերը պետք է հավատարիմ մնան միջազգային մարդասիրական պարտավորություններին, ասված է Քուրցի հայտարարությունում: Հրապարակած հայտարարության մեջ ասված է. “Շփման գծում բախումները և հրադադարի լուրջ խախտումները, որոնց հետևանքով մարդկային զոհեր եղան, ամբողջ անցած տարվա ընթացքում մեր առանձնահատուկ մտահոգության առարկան էին: Այժմ վստահության կառուցման պրագմատիկ և գործնական քայլերի վրա կենտրոնանալու ժամանակն է, ինչպես նաև առարկայական բանակցությունները վերսկսելու պահը», – հայտարարում է է Սեբաստիան Քուրցը: ԵԱՀԿ-ի գործող նախագահը նաև իր ցավակցությունն է փոխանցում զոհվածների ընտանիքներին, շեշտում, որ ապրիլյան իրադարձությունների պատճառով հայերի և ադրբեջանցիների շրջանում պակասել է խաղաղությանը հասնելու նկատմամբ հավատը: Սակայն նա մեկ անգամ եւս շեշտում է, որ “Չկա ռազմական լուծում Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար, եւ որ հարկավոր է պատրաստվել խաղաղությանը` թույլ չտալով պատերազմի վերադարձ: Իր հայտարարությունը ԵԱՀԿ-ի գործող նախագահը եզրափաում է հետեւյալ խոսքերով. “ԵԱՀԿ-ի նախագահությունը պատրաստ է աջակցել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների ընթացքում ձեռք բերված համաձայնություններն առաջ մղելու և իրականացնելու կողմերի ջանքերը:

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Գեղանուշի դպրոցականները` ԶՊՄԿ-ում էին (video) Անչափահաս աղջկա նկատմամբ բռնի գործողություն կատարած 4 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական վերդիկտ «Ռադ ենք անելու քեզ, Նիկո՛լ, հերի՛ք եղավ»․ Սամվել Կարապետյան (video) Երևանի աղտոտված օդն իշխանությունների անգործության հետևանք է. Մեսրոպ Մանուկյան 2 զրո ավելի է գրվել ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի աները Էրեբունիում հարձակվել է Արման Թաթոյանի թիմի վրա. Դավիթ Անանյան Ինչու է Փաշինյանը գուրգուրում Էրդողանի գիրքը Ռուբիոն հարցականի տակ է դրել ՆԱՏՕ-ի գոյության իմաստը Ռոբերտ Քոչարյանը «ձեռքի ուժ է կպնում» 7 տարեկան արթիկցի տղայի հետ (video) Որևէ խուզարկություն կամ ձերբակալություն չի կարող փոխել մեր քաղաքական օրակարգը․ «Հայաստան» դաշինք Ռուսաստանի պաշտոնյաները վտանգավոր հայտարարություններ են անում․ գին ենք վճարելու․ Ռոբերտ Քոչարյան (video) «Դուք լսե՛ք Սուրեն Պապիկյանի լկտիության մասին»․ Իշխան Սաղաթելյան (video) Երմակը գրավի դիմաց ազատ կարձակվի Հորմուզի նեղուցի շրջափակման պատասխանատուն ԱՄՆ-ն է. Աբբաս Արաղչի Ինչ են քննարկել «Հրապարակ». Եկեղեցու թեմայի վրա վետո են դրել Վիճակագրություն, որից սարսափում է Փաշինյանը (video) Գավառում բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու «Infinity»-ն Սամվել Կարապետյանը փակագծեր բացեց՝ ինչ սարսափելի բացահայտումներ են անելու Փաշինյանից (video) Թող լա՛վ լսեն Նիկոլն ու իր ՔՊ-ականները․ հենց այդ օրը պատասխան են տալու․ Քրիստինե Վարդանյան (video) Հայաստանը մերն է, մեր սերն է, մեր տունն է․ Ռոբերտ Քոչարյան (video) ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորումը վկայում է Բաքվի՝ Հարավային Կովկասի զարգացման ձգտման մասին Կդադարեցվի էլեկտրամատակարարումը․ հասցեներ Վթարների պատճառով 5, 15, 31 համարի ավտոբուսները խցանման մեջ են, կլինեն որոշակի ուշացումներ Դատախազությունը պահանջում է նախկին պատգամավորից բռնագանձել 3 անշարժ գույք, շուրջ 237 միլիոն դրամ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am