Մտահոգություններ՝ Հայաստանում կալանավորված Ֆադհել Ռադհիի համար

Սույն հայտարարությունը ստորագրած կազմակերպությունները խիստ մտահոգությամբ հետևում են Բահրեյնի ակտիվիստ Ֆադհել Ռադհիի գործին, ով ձերբակալվել է Հայաստանում Բահրեյնից փախչելուց հետո, որտեղ նա քաղաքական և կամայական պատճառներով դատապարտվել էր յոթ տարվա ազատազրկման: Բահրեյնի քրեական ոստիկանության բաժինը, որը ենթարկվում է Բահրեյնի իշխանություններին, կարմիր ազդանշան է տվել Միջազգային քրեական Ոստիկանության կազմակերպությանը (Ինտերպոլ), որի արդյունքում պ-ն Ռադհին ձերբակալվել է: Բահրեյնի իշխանությունները պահանջում են, որ Ինտերպոլը ձեռնարկի անհրաժեշտ միջոցառումները պ-ն Ռադհիին Բահրեյն արտահանձնելու համար: ՀՀ Ոստիկանությունը ձերբակալել է պ-ն Ռադհիին և տեղափոխել Երևանի ոստիկանության բաժին՝ տեղեկացնելով Ինտերպոլին և ՀՀ գլխավոր դատախազին: Սույն հայտարարությունը ստորագրած կազմակերպությունները վստահեցնում են, որ Բահրեյնը ակտիվիստներին կալանավորելու և դատապարտելու, նրանց նկատմամբ անհիմն մեղադրանքներ առաջադրելու և ծանր խոշտանգումների ու անմարդկային, նվաստացնող վերաբերմունքի միջոցով կեղծ խոստովանություններ կործելու հարուստ պատմություն ունի: Բազմաթիվ անկախ և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ հաստատել են, որ Բահրեյնի դատական համակարգը չափազանց կողմնակալ է և շարունակաբար օգտագործում է իր իշխանությունը իրավապաշտպան և քաղաքականապես ակտիվ քաղաքացիներին ճնշելու համար: Այսպիսով՝ պ-ն Ռադհիի նկատմամբ Բահրեյնի դատական համակարգի կողմից ներկայացված մեղադրանքներն ու հրամանները չպետք է միանշանակ ընդունվեն: Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին և Ինտերպոլին՝ հաշվի առնել սա: Պ-ն Ռադհին և Ինտերպոլի քրեական հանցագործների ցանկում գտնվող Բահրեյնի շատ այլ քաղաքացիներ այդ ցանկում ներառվել են Բահրեյնի իշխանությունների խնդրանքով՝ միջազգային չափանիշներին հակասող միջոցներով Բահրեյնի դատական իշխանությունների կողմից հետապնդվելուց հետո: Բահրեյնի իշխանությունները շարունակաբար միջազգայնորեն հետապնդել են մարդու իրավունքների, քաղաքացիական, քաղաքական ակտիվիստներին և օգտագործում են միջազգային համաձայնագրերն այս առումով: Մենք անկեղծորեն հույս ենք հայտնում, որ դուք չեք ենթարկվի պ-ն Ռադհիին արտահանձնելու՝ Բահրեյնի պահանջին՝ առանց համոզվելու, որ նրա նկատմամբ հստակ քրեական գործ կա, որը հարուցվել է անաչառ և անկախ դատարանի կողմից, որն ի վիճակի է արդար դատաքննություն իրականացնել: Ստորագրյալ կազմակերպություններ՝ 1. Մարդու իրավունքների Բահրեյնի ֆորում 2. Խիամ Խոշտանգումներից տուժածների վերականգնման կենտրոն 3. Արդար դատաքննության և մարդու իրավունքների միջազգային խորհուրդ 4. Մարդու իրավունքների արաբական կոմիտե 5. Մարդու իրավունքների Եվրոպական-Բահրեյնական կազմակերպություն 6. Արդարություն իրավապաշտպան կազմակերպություն 7. Իրավունքների և ազատությունների աջակցության միջազգային կենտրոն 8. ՍԱԼԱՄ հանուն ժողովրդավարության և մարդու իրավունքների 9. Մարդու իրավունքների և ժողովրդավարության մեդիա կենտրոն 10. Օման Մարդու իրավունքների ուսումնասիրությանի կենտրոն 11. Աման Մարդու իրավունքների պաշտպանության և վերականգնման ցանց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Տեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ինչպես են «սխալ» թվերը փոխում ապագա խորհրդարանի պատկերը Ինչո՞ւ է Ռուսաստանը պատժում հայ ժողովրդին. «Փաստ» Մանդատները վերցնե՞լ, թե՞ ոչ. ինչ պետք է անի ընդդիմությունը. «Փաստ» ԱԺ նախագահ կընտրեն, վարչապետ ու կառավարության կազմը կորոշի Նիկոլ Փաշինյանը. «Ժողովուրդ» Դավիթ Տոնոյանի գործը մոտենում է ավարտական փուլին. «Ժողովուրդ» «Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am