«Ցանկանում ենք աջակցել Հայաստանում արդարության ձևավորմանը»,- ասաց աշխարհահռչակ System of a Down խմբի հիմնադիր և մենակատար Սերժ Թանկյանը՝«Սփյուռքի հայտնի հայերը ընտրություններին՝ որպես դիտորդ» թեմայով մամլո ասուլիսին՞
Նա տեղեկացրեց, որ իրենց՝ Սփյուռքի ներկայացուցիչների համար մեծ պատիվ է լինել Հայաստանում և մասնակցել ՀՀ-ում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին՝ որպես դիտորդ։
«Մենք վախենում էինք նրանից, ինչ տեղի կունենա Հայաստանում՝ հաշվի առնելով «Սասնա ծռերի» իրավիճակը և լարվածությունը երկրի ներսում, վերջին տարիների անարդարությունը, հասարակական անտարբերությունը։ Մենք ցանկանում էինք մասնակցել ընտրություններին, որպեսզի աջակցենք ձևավորել արդարություն Հայաստանում, որպեսզի այն կայանա Հայաստանում։ Սփյուռքի ներդրման տեսանկյունից սա փոքր մասնակցություն է, բայց ավելի լայնորեն այստեղ շատ կամավոր դիտորդներ կան, ողջունում եմ նրանց։ Եկել ենք ձեր մեջքին կանգնելու»,- ասաց Թանկյանը։
«Մեր հիմնական եւ ամենակարեւոր գործը դիտորդական առաքելությունը չպետք է լինի, մեր հիմնական նպատակն է ոգեշնչել ձեզ, որ գնաք եւ քվեարկեք: Իհարկե, խարդախություններ կան, ամեն տեղ էլ խարդախություն կա, էս էշ Թրամփը ո՞նց նախագահ դարձավ, 3 միլիոն ավելի ժողովուրդ Հիլարի Քլինթոնին տվեց ձայնը, բայց Թրամփն ընտրվեց, խարդախություն չէ՞: Ամեն երկրում էլ կոռուպցիա կա, բայց դա չպետք է խանգարի, որ գնանք եւ ընտրենք»,- ասաց Սերժ Թանկյանը:
Սոնա Դավթյան
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը