Հիմա դու մեր ամենավտանցավոր հակառակորդն ես. բաց նամակ հայ մտավորականությանը

Սասնա ծուռ Վարուժան Ավետիսյանը բաց նամակ է հղել հայ մտավորականությանը, որը ներկայացնում ենք ստորև. Բաց նամակ հայ մտավորականությանը Քեզ ասում են հայ մտավորականություն: Ներկայիս իրականության մեջ թերևս չկա ազգային ինքնասպանության տանող ավելի վտանգավոր մոլորութուն: Որովհետև դու այն ամենի հակառակն ես, ինչ պետք է լինեիր: Ո՞վ ես և ի՞նչ ես դու իրականում: Իրականում դու տեսել ես հրեշի երախը և սարսափից կորցրել ոգիդ ու կամքդ: Հրեշը քեզ քշել է անկյուն և դու ընդունել ես նրա պայմանները՝ փոքրիկ աշխարհիկ ունենալու դիմաց ուրանալ ազգդ ու Հայրենիքդ և ծառայել նրան մեծ աշխարհում: Զավեշտալի և, միևնույն ժամանակ, նողկալի է, որ դու քեզ համարյա որպես Ագռավու Քար մտած Փոքր Մհեր ես երևակայում և ապրում ես այն հույսով, թե մի օր մեծ աշխարհը նույնպես քո փոքրիկ աշխարհիկի նման «մաքուր» կդառնա և դու կազատագրվես ու դուրս կգաս: Զավեշտալի է, որովհետև դու շատ լավ գիտես, որ քո փոքրիկ աշխարհիկը ևս կուսական ու մաքուր չէ: Քանզի կեղտաջրում չի կարող մաքուր կաթիլ լինել: Նողկալի է, որովհետև դու հանուն քո փոքրիկ աշխարհիկի ամեն րոպե պղծում ես մեծ աշխարհը: Եվ, որպես պղծության գործիք, հաճախ հենց քո փոքրիկ աշխարհիկն ես գործածում: Հիմա դու մեր ամենամեծ և ամենավտանգավոր հակառակորդն ես: Կոչված լինելով որպես հայության ազգային-քաղաքական մտքի և կամքի դարբին ու ջահակիր, դու ենիչերի-վերակացու ես դարձել մեր երկիրը զավթած, մեզ ցեղասպանող ու հայրենազրկող գաղութարարի և նրան ծառայող հայաստանյան վարչակազմի ձեռքին: Դու ոչ միայն չես առաջնորդում փրկարար ընդվզումը, այլև գաղափարապես ու բարոյապես կազմալուծում ես դրա ամեն մի դրսևորումը: Ավելին՝ քարկոծում և վատաբանում ես ընդվզումը և ընդվզողներին: Կամ, լռում ես ու չտեսնելու տալիս: Երբեմն, երբ խիղճդ շատ է տանջում, կիսատ-պռատ մի խոսք ես ասում կամ մի քայլ ես անում, ինչից հետո, պարտքդ կատարած համարելով, նորից ենթարկվում ես հրեշի հետ կնքած պայմանագրին և փակվում քո փոքրիկ աշխարհում: Մի՛ վիրավորվիր, բայց մարդն այդպես չի վարվում: Առավել ևս՝ մտավորականը: Այդպես վարվում է անասունը, որն իր ձագի մորթվելը տեսնելուց կարճ ժամանակ անց շուռ է գալիս և շարունակում անվրդով կերպով արածել: Իմացած եղի՛ր, որ քեզ սարսափի մատնած հրեշն իրականում ի՛նքն է սարսափում քեզանից: Բա՛ց արա աչքերդ, նայի՛ր աշխարհին և ազատ կամքով ստանձնի՛ր քո առաքելությունը: Այսօր քո առաքելությունն է՝ ժողովրդին տոգորել Հայրենիքի և մարդու ու քաղաքացու իրավունքի գիտակցությամբ, համախմբել նրան և առաջնորդել դեպի ներքին Սարդարապատի մարտադաշտ, որ նաև արտաքին է: Դու՛ պետք է խփես Սարդարապատի զանգերը և, պատանք հագած՝ քեզ հետ տանես մնացածին: Իսկ եթե հրաժարվում ես քո առաքելությունից, ես՝ որպես հայ և քաղաքացի, քո հասարակական-բարոյական մա՛հն եմ ուզում: Որպեսզի հայությունն ու հասարակությունը զատեն քեզ իրենցից, ազատագրվեն քեզանից և ընդվզմամբ վաստակեն ազատ ու արժանապատիվ կյանքի իրավունք: Ժամն է ընտրության և ժամանակը սուղ է: Վարուժան Ավետիսյան «Սասնա Ծռեր» խմբավորման խոսնակ 7-ը մարտի 2017թ. «Արմավիր» ՔԿՀ

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Գեղանուշի դպրոցականները` ԶՊՄԿ-ում էին (video) Անչափահաս աղջկա նկատմամբ բռնի գործողություն կատարած 4 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական վերդիկտ «Ռադ ենք անելու քեզ, Նիկո՛լ, հերի՛ք եղավ»․ Սամվել Կարապետյան (video) Երևանի աղտոտված օդն իշխանությունների անգործության հետևանք է. Մեսրոպ Մանուկյան 2 զրո ավելի է գրվել ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի աները Էրեբունիում հարձակվել է Արման Թաթոյանի թիմի վրա. Դավիթ Անանյան Ինչու է Փաշինյանը գուրգուրում Էրդողանի գիրքը Ռուբիոն հարցականի տակ է դրել ՆԱՏՕ-ի գոյության իմաստը Ռոբերտ Քոչարյանը «ձեռքի ուժ է կպնում» 7 տարեկան արթիկցի տղայի հետ (video) Որևէ խուզարկություն կամ ձերբակալություն չի կարող փոխել մեր քաղաքական օրակարգը․ «Հայաստան» դաշինք Ռուսաստանի պաշտոնյաները վտանգավոր հայտարարություններ են անում․ գին ենք վճարելու․ Ռոբերտ Քոչարյան (video) «Դուք լսե՛ք Սուրեն Պապիկյանի լկտիության մասին»․ Իշխան Սաղաթելյան (video) Երմակը գրավի դիմաց ազատ կարձակվի Հորմուզի նեղուցի շրջափակման պատասխանատուն ԱՄՆ-ն է. Աբբաս Արաղչի Ինչ են քննարկել «Հրապարակ». Եկեղեցու թեմայի վրա վետո են դրել Վիճակագրություն, որից սարսափում է Փաշինյանը (video) Գավառում բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու «Infinity»-ն Սամվել Կարապետյանը փակագծեր բացեց՝ ինչ սարսափելի բացահայտումներ են անելու Փաշինյանից (video) Թող լա՛վ լսեն Նիկոլն ու իր ՔՊ-ականները․ հենց այդ օրը պատասխան են տալու․ Քրիստինե Վարդանյան (video) Հայաստանը մերն է, մեր սերն է, մեր տունն է․ Ռոբերտ Քոչարյան (video) ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորումը վկայում է Բաքվի՝ Հարավային Կովկասի զարգացման ձգտման մասին Կդադարեցվի էլեկտրամատակարարումը․ հասցեներ Վթարների պատճառով 5, 15, 31 համարի ավտոբուսները խցանման մեջ են, կլինեն որոշակի ուշացումներ Դատախազությունը պահանջում է նախկին պատգամավորից բռնագանձել 3 անշարժ գույք, շուրջ 237 միլիոն դրամ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am