WikiLeaks-ը հրապարակել Է ԿՀՎ-ի գաղտնի փաստաթղերի նոր մասը
WikiLeaks կայքը Vault 7 անվանման ներքո հրապարակել է գաղտնի փաստաթղթերի փաթեթի նոր մասը, որոնք պատկանում են ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությանը (ԿՀՎ):ԿՀՎ-ի փաստաթղթերի փաթեթի նախորդ մասը, որը նշված Էր որպես Dark Matter («Մութ մատերիա»), հրապարակվել Է մարտի 23-ին, այնտեղ նկարագրվում Էին Apple ընկերության սարքերը «կոտրելու» և վարակելու եղանակները:Նշվում Է, որ Marble ծրագիրն իբր քողարկում Է ԿՀՎ-ի վնասաբեր ծրագրերի տեքստերի այն հատվածները, որոնցից կարելի Է հասկանալ, որ հենց գերատեսչությունն Է կանգնած վիրուսի ստեղծման կամ ցանցահենային գրոհի իրականացման հետեւում: Մասնավորապես, այդ տվյալները թաքցվում են դատաբժշկական փորձագետներից և հակավիրուսային ընկերություններից, ասվում Է կայքում:
