Հարավային Կորեայի նախկին նախագահը հայտնվել է մենախցում
Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հեին կալանքի տակ են պահում մեկուսարանի մենախցում: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը:Պակ Կըն Հեն ձերբակալվել է այն բանից հետո, երբ Սեուլի դատարանը մարտի 30-ին թույլատրեց նրան կալանավորել կաշառակերության, իշխանության չարաշահման և կողմնակի անձի՝ Չխվե Սուն Սիլին, գաղտնի տեղեկատվություն փոխանցելու մեղադրանքներով: «Դատարանն ընդունեց նրան ձերբակալելու անհրաժեշտությունը, քանի որ բավարար հիմքեր կան մեղադրանքներ ներկայացնելու համար, ինչպես նաև երկյուղ, որ հանցանշանները կարող են ոչնչացվել»,- հայտարարել է դատավորը: Սովորաբար բանտի մենախցի տարածքը չի գերազանցում 6,56 քառակուսի մետրը, սակայն, Reuters-ի տվյալներով, բացառված չէ, որ Պակ Կըն Հեի խուցը չափով փոքր-ինչ ավելի մեծ է:
