«Սփյուռքի հայտնի հայերը ընտրություններին՝ որպես դիտորդ» թեմայով մամլո ասուլիսի ընթացքում կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը նախ կոչ արեց մասնակցել կիրակի օրը կայանալիք ընտրություններին, այնուհետև հպարտացավ հայի արմատներով ու հայ գենով:Կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանն ասաց, որ չափազանց շատ է սիրում իր հայրենիքը՝ Հայաստանը, որի ոսկորները խորն են և ամուր, սակայն այդ ոսկորները պետք է պահեն ամուր մկանները, որոնք պետք է մարզել։
Խոսելով իրենց դիտորդական առաքելությունից՝ Էգոյանն ասաց, որ հիմնականում տեխնիկապես կարևոր չէ՝ օրվա ընթացքում որտեղ են իրենք լինելու, կարևորը, որ վերջնական հաշվարկին մասնակցեն։
«Մենք այստեղ ենք կիրակի օրը ձեր ձայները պաշտպանելու համար։ Մենք այստեղ ենք հանուն ապագայի։ Մենք այստեղ ենք հանուն այն ժամանակի, երբ երիտասարդ առաջնորդները Հայաստանում ժողովրդավարական համակարգ կհաստատեն։ Պետք է զարգացնել ուժեղ ժողովրդավարական մկաններ։ Մենք չպետք է բռնապետության, ինքնաբռնապետության եւ ապատիայի զոհեր դառնանք։ Մենք այստեղ ենք, որ կայուն ու բարգավաճ ապագայի սկզբի վկաները դառնանք: Ամենախոցելի պահն այն պահն է, երբ հավաքվում են ձայներն արկղի մեջ և ուղարկվում ԿԸՀ։ Մենք ավելի մտահոգ ենք այդ պահի հետ կապված։ Արկղը փակ է և տեղադրվում է մեքենայի մեջ, մտահոգ ենք՝ արդյոք դրանք իրապես տեղ հասնելու են, թե՞ ոչ»,- ասաց Ատոմ Էգոյանը։
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը