«Սփյուռքի հայտնի հայերը ընտրություններին՝ որպես դիտորդ» թեմայով մամլո ասուլիսի ընթացում կանադահայ դերասանուհի և պրոդյուսեր Արսինե Խանջյանը հայտնեց, որ խախտումնեւրը սկսվել են խորհրդարանական ընտրություններից առաջ։ Նման խախտումների օրինակ բերեց հայկական դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների պատմությունը, որոնք ցուցակներ են կազմել Հայաստանի հանրապետական կուսակցության համար։
Նա տեղեկացրեց, որ որոշում կայացրեցին՝ որպես դիտորդներ մասնակցել կիրակի օրը ՀՀ-ում կայանալիք խորհրդարանական ընտրություններին, որպեսզի Սփյուռքի մասնակցությունը հայաստանյան կյանքին դառնա օգտակար։
Անդրադառնալով ընդդիմադիրներին՝ կարծիք հայտնեց, որ չկա 100 տոկոս կատարյալ ընդդիմություն:
«Նույնիսկ ընդդիմադիր խմբերի շրջանում 100 տոկոս կատարյալները չկան, նրանք միեւնույն է, բացում են փոփոխությունների հնարավորությունը։ Եթե նույնիսկ դուք ստիպված եք ընտրել չարյաց փոքրագույնին, մտածեք, թե ձեզ համար որ կուսակցությունը կարող է լինել ամենափոքր չարիքը»,-նշեց դերասանուհին։
Նա խորհուրդ տվեց քվեարկել հանուն երկրի բարեկեցության. «Ձեր ձայնով դուք կարող եք օգնել երկրին կանգնել փոփոխությունների ուղու վրա»:
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը