Ջո Բայդենը Թրամփին խորհուրդ է տվել «մեծանալ»
ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը Փենսիլվանիայի համալսարանում ելույթի ժամանակ հայտարարել է, որ երկրի նախագահ Դոնալդ Թրամփը պետք է «մեծանա և դադարի գրառումներ անել Twitter-ում»: Այս մասին հաղորդում է The Hill պարբերականը: Պատասխանելով ուսանողներից մեկի հարցին, թե ինչպիսի խորհուրդ կարող է նա տալ Թրամփին, Բայդենը պատասխանել է, որ նրան պետք է «մեծանալ», իսկ եթե ինքը նախագահ լիներ, «կդադարեր օգտագործել թվիթերն ու կկենտրոնանար օրակարգի վրա»։
