Ասադի պաշտոնանկությունն այլևս գլխավոր նպատակ չի համարվում
Սիրիայի նախագահի պաշտոնից Բաշար Ասադի հեռացումն այլեւս ԱՄՆ-ի քաղաքականության գլխավոր նպատակը չէ այդ երկրում, տեղեկացնում է BBC-ին: ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին ասել է, որ ամերիկացիների համար գլխավոր գերակայությունը կդառնա սիրիացիների կյանքի բարելավման ուղիների որոնումը: Վերլուծաբանների կարծիքով՝ թեեւ Սիրիայում Ասադի դիրքերն ինչ որ պահի թուլացել էին, այժմ նա ավելի վստահ դիրք ունի:
