Մեզ ծանր մարտ է սպասում ապրիլի 2-ին. Անդրիաս Ղուկասյանի ուղերձը

Անդրիաս Ղուկասյանի ուղերձը Հայաստանի քաղաքացիներին՝ իշխանության բռնազավթման դեմ համախմբելու անհրաժեշտության վերաբերյալ Հայրենակիցնե’ր, Նախընտրական քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած միջադեպերը եւ բացահայտված փաստերը վկայում են, որ Հայաստանի հանրապետական կուսակցութունը կրկին փորձում է բռնությամբ, սպառնալիքով, ընտրակաշառքով, խաբեությամբ ու կեղծիքներով բռնազավթել իշխանությունը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը եւ իրավապահ մարմինները ցուցադրեցին իրենց անզորությունը՝ կասեցնել ՀՀԿ-ի ղեկավարների եւ թեկնածուների կողմից կատարվող օրենքի ակնհայտ խախտումներն ու քաղաքացիների սահմանադրական իրավունքների դեմ ուղղված հանցավոր գործողությունները։ Այս ամենը նշանակում է, որ սահմանադրական կարգի հիմքերը տապալված են, եւ պետությունը չի կարող ապահովել ազատ եւ արդար ընտրություններ։ Քվեարկության օրը ընտրատեղամասերում տեղադրված են լինելու կրկնակի քվեարկությունը բացառող սարքեր եւ տեսախցիկներ, սակայն դրանց գործելու միակ երաշխիքը հանդիսանալու է քաղաքացիական դիտորդների, ընդդիմության վստահված անձանց եւ հանձնաժողովների անդամների կամքը` պայքարել հանուն արդարության։ Ըստ սահմանադրության` նման պայմաններում իշխանությունը բռնազավթումից պաշտպանելու գործը քաղաքացիների անմիջական պարտականությունն է։ Հայ ժողովրդի առջեւ այսօր դրված է խնդիր՝ պաշտպանել իշխանությունը բռնազավթումից, պաշտոնանկ անել Սերժ Սարգսյանին եւ թույլ չտալ նրան պետության ղեկավարումը փոխանցել Ռոբերտ Քոչարյանին կամ քրեական օլիգարխիայի այլ ներկայացուցչի։ Ապրիլյան պատերազմից հետո հանրության մոտ առաջացած դժգոհությունը եւ «Սասնա ծռերի» հուլիսյան ապստամբությունը ստիպեցին քրեական օլիգարխիային փոխել կառավարությունն ու մի շարք նախարարների պաշտոններում նշանակել բիզնես ոլորտի բարձրաստիճան տնօրեն-ղեկավարների։ Ակնհայտ է, որ կառավարության այդ անդամները ստանում են ստվերային վարձատրութուն եւ ղեկավարվում են հանրության համար առայժմ անտեսանելի գործատուի կողմից։ Նման ձեւով կազմված կառավարության հայտարարությունը, որ իրենց մոտ առկա է 3 մլրդ․ դոլար ներդրումներ կատարելու կարողություն, ըստ էության նշանակում է, որ քրեական օլիգարխիան պատրաստակամ է Հայաստան վերադարձնել նախկինում երկրից անօրիանական դուրս բերած հարստության մի մասը։ Կարեւոր է նկատել, որ 2017թ․ բյուջեի մասին օրենքը ընդունվել է առանց ներդրումների ավելացման, եւ տնտեսական աճի կանխատեսումներին հակասող նոր ներդրումների մասին հայտարարութունը կառավարույթյունը կատարել է նախընտրական քարոզարշավից անմիջապես առաջ, երբ սոցիոլոգիական հարցումները բացահայտեցին ՀՀԿ-ի ցածր վարկանիշը։ Անցյալ տարվա հուլիսին քաղաքացիների դեմ բռնությունը, ձերբակալությունները եւ բանտարկությունները կոտրեցին մեր ժողովրդի կամքը՝ դիմադրել իշխանությյան բռնազավթումներին, իսկ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի նկատմամբ վարչախմբի կողմից իրականացված հաշվեհարդարը կրկնապատկեց համազգային ատելությունը ՀՀԿ-ի նկատմամբ։ Մեզ ծանր մարտ է սպասում ապրիլի 2-ին` յուրաքանչյուրս պարտավոր ենք անել այն ամենը, ինչ ունակ ենք անել ժողովրդի հաղթանակի համար։ Այսօր, առավել քան երբեւէ, անբեկանելի է այն համոզմունքը, որ հայ ժողովուրդն իր ուժերով երկրում կհաստատի արդարություն եւ բարեկեցիկ կյանք։ Կոչ եմ անում ապրիլի 2-ին համախմբվել ՕՐՕ դաշինքի շուրջը՝ ժողովրդի իշխանությունը բռնազավթումից պաշտպանելու համար։ Դա նաեւ մեր սահմանադրական պարտքն է մեր զավակների առջեւ։   Անդրիաս Ղուկասյան «Նուբարաշեն» ՔԿՀ 31 մարտի, 2017թ․

դիտվել է 28 անգամ
Լրահոս
«Արբատ»-ի հիմնադիր Սարգսյանի սպանությունը կազմակերպվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության կողմից Ծնող քֆուր տվողն ո՞վ ա. լեզվիդ ես տալիս. կռիվ՝ ՔՊ-ակաների և բնակիչների միջև (video) #ՀԻՄԱ․ Հունիսի 7-ին Փաշինյանի «հարցը լուծվում է»․ նա ունենալու է 2 տարբերակ․ Հարութ Սասունյան (video) Խայտառակ հայհոյանքներ ու վեճ ՔՊ-ականների ու քաղաքացիների միջև (video) Լա՛վ լսեք՝ բազմաթիվ համայնքներում Նիկոլենք պարտվելու են․ Տարոն Ղազարյան (video) Քաղաքացին խայտառակեց Փաշինյանին․․․ (video) Նորաշենի բնակիչներն ուզում էին մի երկու բան ասել Նիկոլին, փախավ․ Արշակ Սարգսյանը մանրամասնում է (video) #ՈՒՂԻՂ․ Հանգստանալ չկա՛, նահաջն չկա՛․․․ Քոչարյանն ու Սամվել Կարապետյանը «ռադ են անում» Նիկոլին (video) Գեղանուշի դպրոցականները` ԶՊՄԿ-ում էին (video) Անչափահաս աղջկա նկատմամբ բռնի գործողություն կատարած 4 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական վերդիկտ «Ռադ ենք անելու քեզ, Նիկո՛լ, հերի՛ք եղավ»․ Սամվել Կարապետյան (video) Երևանի աղտոտված օդն իշխանությունների անգործության հետևանք է. Մեսրոպ Մանուկյան 2 զրո ավելի է գրվել ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի աները Էրեբունիում հարձակվել է Արման Թաթոյանի թիմի վրա. Դավիթ Անանյան Ինչու է Փաշինյանը գուրգուրում Էրդողանի գիրքը Ռուբիոն հարցականի տակ է դրել ՆԱՏՕ-ի գոյության իմաստը Ռոբերտ Քոչարյանը «ձեռքի ուժ է կպնում» 7 տարեկան արթիկցի տղայի հետ (video) Որևէ խուզարկություն կամ ձերբակալություն չի կարող փոխել մեր քաղաքական օրակարգը․ «Հայաստան» դաշինք Ռուսաստանի պաշտոնյաները վտանգավոր հայտարարություններ են անում․ գին ենք վճարելու․ Ռոբերտ Քոչարյան (video) «Դուք լսե՛ք Սուրեն Պապիկյանի լկտիության մասին»․ Իշխան Սաղաթելյան (video) Երմակը գրավի դիմաց ազատ կարձակվի Հորմուզի նեղուցի շրջափակման պատասխանատուն ԱՄՆ-ն է. Աբբաս Արաղչի Ինչ են քննարկել «Հրապարակ». Եկեղեցու թեմայի վրա վետո են դրել Վիճակագրություն, որից սարսափում է Փաշինյանը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am