Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում առաջընթաց չեմ տեսնում. Սերժ Սարգսյան

Մեր երկրի կառավարման թերությունները այդ պատճառով չեն: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ փետրվարի 12-ին Նախագահի նստավայրում հյուրընկալելով օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչներին։ «Հայաստանի իրավիճակի քննարկումը հնարավոր չէ առանց արտաքին աշխարհի ազդեցությունը հստակ գնահատելու: Սակայն այստեղ պետք է հստակ գնահատենք արտաքին ազդակների տեղն ու դերը: Այո՛, մեր անմիջական արտաքին միջավայրը բարդ է, խճճված եւ հաճախ խիստ հակասական ու դժվարությունն այն է, որ շատ պարագաներում այդ միջավայրը նաեւ անկանխատեսելի է: Բացի դրանից, Հայաստանը համաշխարհային տնտեսական համակարգի մաս է կազմում, ուստի եւ չի կարող խուսափել նաեւ համաշխարհային շուկայի ազդակներից: Սակայն դա բնավ չի նշանակում, որ մենք այդ ամենի հետ պետք է համակերպվենք: Այն մտայնությունը, որ քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ, եւ Թուրքիայի կողմից իրականացվող շրջափակումը վերացված չէ, մենք լավ չենք ապրելու, անընդունելի է: Մեր երկրի կառավարման թերությունները այդ պատճառով չեն»,- ասել է ՀՀ նախագահը: Նրա խոսքով, Թուրքիայի եւ Ադրբեջանի իշխանությունների դիրքորոշումը շատ լավ գիտենք բոլորս եւ գիտենք վաղուց: Սակայն փաստն այն է, որ տարիներ շարունակ նրանց իրականացրած քաղաքականությունն այն արդյունքը չի տվել, որ իրենք կցանկանային տեսնել: «Նրանք մեզ հետ փորձել են խոսել սպառնալիքի, պարտադրանքի եւ ուժի դիրքերից: Այդ ձեւով մեզ հետ խոսելն անհեռանկար է եւ որեւէ արդյունք չի տալու, ինչպես չի տվել մինչեւ այսօր: Արցախի հարցի շուրջ բանակցությունները շարունակվելու են: Մեր դիրքորոշումն անփոփոխ է. Արցախի խնդիրը լուծվում է Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշմամբ: Մնացած բոլոր հարցերն ածանցյալ են դրանից եւ իրենց տրամաբանական ու արդար լուծումն են գտնելու այդ խնդրի կարգավորմանը զուգահեռ: Քանի դեռ այդ հիմնական խնդիրը կա, քանի դեռ անորոշության է մատնված Արցախի կարգավիճակը, որեւէ այլ հարց լուծում գտնել չի կարող»,- նշել է նա: Խոսելով Թուրքիայի հետ հարաբերություններից՝ Սարգսյանն ասել է, թե որեւէ առաջընթացի հնարավորություն այս պահին չեմ տեսնում Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում: «Մենք այս պայմաններում ապրում ենք արդեն 25 տարի: Այս պայմաններին մենք արդեն ընտելացել ենք եւ հարմարվել: Մեր առաջընթացի հնարավորությունները մենք այս խնդիրների լուծման հետ չենք կապում եւ չենք կապելու: Մենք պետք է համակերպվենք այն մտքին, որ Մարտակերտից եւ Մարտունուց դեպի արեւելք եւ Գյումրուց ու Արմավիրից արեւմուտք մենք որեւէ իսկական գործընկեր չունենք: Մինչեւ հիմա ապրել ենք առանց նրանց՝ ապահովելով զարգացման ավելի կամ պակաս տեմպեր: Համարենք, որ այնտեղ անհատակ ու անանցանելի ճահիճ է»,- NEWS.am-ի փոխանցմամբ՝ ասել է ՀՀ նախագահը: Ըստ նախագահի, եր մյուս երկու հարեւանների՝ Վրաստանի եւ Իրանի հետ մեր հարաբերությունները զարգանում են բարիդրացիական մթնոլորտում: «Ակնհայտ է, որ այստեղ մենք որեւէ խնդրի չենք բախվել: Այս երկրների հետ փոխգործակցությունը մեզ համար թանկ է, եւ մենք նույն ոգով շարունակելու ենք աշխատել Թբիլիսիի եւ Թեհրանի հետ: Ընդհանուր առմամբ, մեր արտաքին քաղաքականությունը կանխատեսելի է եւ մշտապես հեռու է մնացել որեւէ արկածախնդրությունից: Մենք մշտապես հանդես ենք եկել բոլորի հետ դրական եւ փոխադարձ հարգանքի, վստահության ու շահի հիման վրա ստեղծված հարաբերություններ ձեւավորելու օգտին: Մենք երբեք չենք փորձել գործել մեծ տերություններին եւ կարեւոր աշխարհաքաղաքական կենտրոնների հակադրությունների դաշտում, չենք փորձել էժանագին ու կարճաժամկետ այսրոպեական օգուտ ստանալ այդ ուժերի հակասություններից: Այժմ եկել է այս ամուր հիմքի վրա եւս մեկ քայլ առաջ կատարելու ժամանակը: Ես հանձնարարել եմ արտաքին գործերի նախարարությանը եւ բոլոր դիվանագիտական առաքելություններին նոր եռանդով լծվել Հայաստանի տնտեսական շահերն առաջ մղելու գործին»,- ասել է Սարգսյանը:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում քվեարկության կդրվի Ադրբեջանի հայ գերիներին ազատ արձակելու կոչը Ընդդիմությու՛ն, գնացեք ու ձեր հալալ մանդատները վերցրեք․ Լևոն Զուրաբյանը՝ փաստերով (video) Թուրքիան ջրային սթրեսի շեմին է Ձորաղբյուրում «Sitrack» մակնիշի բեռնատարը հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է. կան վիրավորներ Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է «Վահագն Ալեքսանյա՛ն, գիտես քեզ նման քանի ձուկ է ժողովուրդը կանսերվա արել ու ուղարկել․․․»․ արցախցի (video) Իմ փորձի ընթացքում հանդիպել եմ միայն մեկին, ով ամեն ինչ ինքնուրույն է անում․ Ինտերի տնօրեն «Էքսկլուզիվ բացահայտում անեմ»․ Գոհար Մելոյան (video) Ամբողջ կյանքը պատերազմ է չարի, մեղքի և մահվան դեմ` հանուն արդարության․ Բագրատ Սրբազան Երբ կհանդիպեն Փողոցային պայքա՞ր, թե՞․․․ ինչ հայտարարություն կանի Սամվել Կարապետյանը (video) Իրանական բանակն այլևս գոյություն չունի․ ԱՄՆ-ն լիովին ջախջախել է այն․ Թրամփ 2026 թվականի տարեսկզբին կենսաթոշակային ֆոնդերը բացասական ցուցանիշներ են գրանցել․ «Հետք» ՇՏԱՊ․ Որքա՞ն ձայն է իրականում ստացել Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանը» (video) Անձրև, ամպրոպ և կարկուտ Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի Սամվել Կարապետյանի ուժը վերցնելու՞ է մանդատները. պարզաբանում (video) ՔՊ-ն ձայներ է կորցնում․ բացահայտենք իրական պատկերը․ Գոհար Մելոյան (video) Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ զենք-զինամթերք հանձնելու հերթական դեպքերն են գրանցվել Լիբանանի և Սիրիայի վրա Իսրայելի հարձակումները սպառնալիք են Թուրքիայի համար. Էրդողան ՀՀ-ն ՀԱՊԿ լիիրավ անդամ է, իսկ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ՀՀ-ի ընտրության հարցն արդեն արդիական է․ Լավրով Մեզ խոսքի իրավունքից «զրկողներին» կասեմ` փախեք. Լևոն Զուրաբյան Կարապետ Գուլոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը համակցված գրավով՝ 20 մլն դրամ Մեր ձայնը գողացողնե՛ր, մենք ամեն քայլի գնալու ենք, «շանսատակ» եք լինելու. Անաստաս Իսրայելյան (video) #ՈՒՂԻՂ. Փաշինյանը կեղծել է ընտրությունները և պիտի գնա. Լևոն Զուրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am