Պուտինն ու Թրամփը կարող են հանդիպել
Gazeta.ru-ի փոխանցմամբ` ԱՄՆ նախագահի` ազգային անվտանգության հարցերով օգնական Մայքլ Անտոնը հայտնել է,որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կարող է հանդիպել G20-ի գագաթնաժողովի շրջանակներում, որն անցկացվելու է Համբուրգում:
«Մենք դեռ չենք քննարկել ռուսական կառավարության հետ գագաթնաժողովի անցկացման ամսաթվերը: Մեր երկու առաջնորդները կհանդիպեն հուլիսին Մեծ քսանյակի գագաթնաժողովին , սակայն հնարավոր է, որ ավելի շուտ էլ հանդիպեն», - ասել է Թրամփի օգնականը:
