Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ՀՀԿ-ական պատգամավոր, պատգամավորի թեկնածու Գագիկ Մելիքյանին նախազգուշացրել է նախընտրական շրջանում այլևս մարդկանց խոստումներ չտալ, իսկ Մելիքյանն էլ խոստացել է, որ էլ չի կրկնի իր այդ արարքը: Այս մասին Lragir.am-ին ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:Ազատություն ռադիոկայանը տարածել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մելիքյանը Տավուշի մարզի Պառավաքար համայնքում նախընտրական քարոզչության ժամանակ խոստանում 154 հազար դրամ փոխանցել գյուղացուն՝ վիրահատության համար:«Գագիկ Մելիքյանի կողմից խոստացվել է, որ անմիջապես իր կողմից էլ կձեռնարկվեն միջոցներ, և հետագայում կբացառվի նման երևույթների կրկնությունը», ասաց Մուկուչյանը:Հարցին, թե որևէ պատժամիջոց կսահմանվի՞ ՀՀԿ-ական թեկնածուի նկատմամբ, ԿԸՀ նախագահը պատասխանեց, որ նախազգուշացումը ևս պատժամիջոց է, որը կիրառվում է: «Խոստում տալ ևս չի թույլատվում: Երբ եղել են առանձին խոստման դեպքեր, ԿԸՀ-ն միշտ էլ արագ արձագանքել է», ասաց նա:
Տիգրան Մուկուչյանն անդրադարձավ նաև հնչող ահազանգերին, թե Ծառուկյան դաշինքն ու ՀՀԿ-ն արդեն սկսել են ընտրակաշառք բաժանել: Նա ասաց, որ նման ահազանգեր իրենք չեն ստացել:«Եթե մեզ մոտ ահազանգեր չկան, արդեն իրավապահ մարմինները պետք է համապատասխան արձագանք դրսևորեն», հավելեց հանձնաժողովի նախագահը:
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը